Ս.թ. ապրիլին հրապարակվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դիտարկման արդյունքում Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Լիլի-Արման» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան թույլտվության ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորի շահագործման կասեցման վերաբերյալ:
Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է ջրօգտագործման թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Լիլի-Արման» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումները դադարեցվել են։