f

Անկախ

Ազատոճայինները երեք բրոնզե մեդալ նվաճեցին ԱՊՀ խաղերում


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարն ԱՊՀ երկրորդ խաղերում: Հայաստանն ազատ ոճում նվաճեց միայն 3 բրոնզե մեդալ:

Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի սպորտային համալիրում ընթացող ըմբշամարտի մրցաշարում  57 կգ քաշային Նարեկ Հակոբյանը մեկնարկում հաղթեց տաջիկ մարզիկին, սակայն կիսաեզրափակիչում զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Հակոբյանը գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար` ուժերը չափելով Ղրղըզստանից Ռասուլ Սալիևի հետ: Հայ մարզիկը զիջեց 13:2 հաշվով:

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանն առաջին գոտեմարտում հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին, բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ադրբեջանցի ըմբիշին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանի հակառակորդը Վիետնամից Լոկ Պհին էր: Հարությունյանը բացարձակ հաղթանակի հասավ` տուշեով:

65 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Հայկ Աբրահամյանը հաջորդաբար գերազանցեց Ղրղըզստանի և Բահրեյնի մարզիկներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ռուս մարզիկին: Երրորդ տեղի համար գոտեմարտում Աբրահամյանը մրցեց և զիջեց ուզբեկ Ժավոհիր Չուլիբովին` 5:0:

70 կգ քաշում Արթուր Սարգսյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում:

74 կգ քաշում Նարեկ Հարությունյանը սկզբում հաղթեց տաջիկ մարզիկին, բայց կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի Դաշնության մասնակցին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սարգսյանը ուժերը չափեց ուզբեկ Ժաֆար Չուլիբոևի հետ: Հայ մարզիկը տանուլ տվեց 9:4 հաշվով:

79 կգ քաշում Դավիթ Գևորգյանը դուրս մնաց հետագա պայքարից հենց մեկնարկում` պարտվելով ադրբեջանցի մարզիկին:

86 կգ քաշում Ազատ Կարապետյանը առաջին գոտեմարտում հաղթելուց հետո, կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ ու զիջեց: Կարապետյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ղրղըզ Էլնուր Ակիբաևի հետ:  Կարապետյանը հաղթեց 7:5 հաշվով:

Եվ  97 կգ քաշում Հայաստանից Սերգեյ Սարգսյանը պայքարի մեջ մտավ կիսաեզրափակիչից և ուժերը չափեց ռուս մարզիկի հետ` պարտվելով նրան: Երրորդ տեղի համար մրցապայքարում Սարգսյան պայքարեց տաջիկ Ռախմոնջոն Մախմադբեկովի հետ և ժամանակից շուտ հաղթեց 11:0 հաշվով: 

ըմբշամարտ Սպորտ Հայաստան բրոնզե մեդալ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին