f

Անկախ

Դիլիջանում նոր բացված կարի արտադրամասում աշխատանքի ընդունելիս առաջնահերթություն են տալիս փոքրիկներ ունեցող մայրերին


Դիլիջանի նորաբաց կարի արտադրամասում աշխատատեղեր են տրամադրվել այն մայրիկներին, ովքեր ունեն փոքր կամ առողջական խնդիր ունեցող երեխաներ, և չեն կարող տնից երկար բացակայել։ Դա պարտադիր պայման չէ արտադրամասում աշխատելու համար, սակայն նման մայրերին առաջնահերթություն է տրվում։

bgfvdc.jpg (181 KB)

Արտադրամասի հիմնադիր Մանուշ Հովնանյանը պատմում է, որ այդ միտքն առաջացել է, երբ տեսել է, որ փոքր կամ հիվանդ երեխա ունեցող մայրերը չեն կարողանում աշխատանք գտնել։

«Աշխատանքի գրաֆիկն ազատ է, աշխատավարձը՝ պայմանագրային։ Անկողնային մեկ կոմպլեկտ կարելը 500 դրամ է, աշխատակիցները կարող են մեկ օրում 5-10 հատ կարել։ Ով, որ ժամին կարողանում է իր երեխային խնամողի մոտ թողնել, այդ ժամին էլ գալիս է աշխատանքի։ Կամ վերցնում, տուն են տանում և արդեն տանն են ավարտին հասցնում։ Արտադրամասում երեք աշխատող կա․ այս պահին մեկը տանն է աշխատում, մյուս աշխատակիցը գնում գալիս է, մեկն էլ ես եմ»,-ասում է տիկին Մանուշը։ 

n bvc.jpg (207 KB)

Մանուշ Հովնանյանը մասնագիտությամբ մանկավարժ է, նաև աշխատում է Դիլիջանի թիվ 2 դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, սակայն շուտով անցնելու է թոշակի և ասում է. «Սա երկրորդ շնչառությունն է բացում»:

Նա փոքրուց սիրել է կար անել և երազել է ունենալ իր սեփական արտադրամասը։ Կարել է միայն իր և հարազատների համար, բայց մինչեւ այս վաճառքով չի զբաղվել։ Նրան հաջողվել է իրականացնել երազանքը՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4IMPACT ծրագրի շնորհիվ։

ggbvf.jpg (166 KB)

«Շնորհակալությունս պետք է հայտնեմ բոլորին այս գեղեցիկ հնարավորության համար, որ ընձեռնվեց ինձ, և իմ տարիների երազանքը իրականություն դարձավ։ 8-10 տարի առաջ չէի համարձակվի ռիսկի դիմել և նման գործ սկսել, քանի որ կմտածեի՝ գումարի ներդրումը չի արդարացվի, բայց այս ծրագրի շնորհիվ համարձակություն ձեռք բերեցի»,-ասում է տիկին Մանուշը։

bgvfdcx.jpg (152 KB)

Նա նշում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգել և ձևափոխել եմ արտադրամասը։ Ինքն ավելի մեծ տարածք էր նախատեսում այս գործի համար, սակայն Դիլիջանում տարածք գտնելը դարձել է խնդրահարույց․ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Դիլիջանում բնակվողների թիվը մեծացել է, անշարժ գույքի գները՝ բարձրացել, և ավելի մեծ տարածք գտնել չի հաջողվել։ Նպատակ ունի մեկ տարի հետո փոխել աշխատավայրը։

hgf.jpg (342 KB)

Քանի որ արտադրամասը նոր է, դեռ իրացում չի իրականացվել, բայց ունի նախնական պայմանավորվածություն Դիլիջանի փոքր, միջին և մեծ հյուրատների հետ, որոնց վաճառելու է անկողնային պարագաներ, սփռոցներ և վարագույրներ։ Նպատակ ունի հետագայում ընդլայնել շուկան։

«Դա արդեն հետագայի հարց է,որը իհարկե բիզնես պլանում նախատեսել եմ, ու իմ երազանքներում էլ կա», -ասում է նա։

Այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել բիզնեսով, տիկին Մանուշը խորհուրդ է տալիս հնարավորին արագ սկսել։

nbgfvdcsx.jpg (182 KB)

«Այդ երազանքը մնում է, հետո տարիների ընթացքում մտածում ես՝ ինչո՞ւ չփորձեցի։ Ավելի լավ է փորձել, իհարկե, սակայն մեծ մասշտաբով սկսել խորհուրդ չեմ տա, պետք է փոքր քայլերով մտնել շուկա, որովհետև այն  հիմա հագեցած է»,- ասում է տիկին Մանուշը։

Արտադրամասը որոշել է անվանել  «Մանուշակ կարի արտադրություն», կամ սրահ. դեռ հստակ չի որոշել, սակայն եռանդով, ոգևորությամբ և մեծ ակնկալիքներով պատրաստ է իր երազանքը առաջ տանելու։

htrgfbbf.jpg (202 KB)

EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից: Տիկին Մանուշի ընտանիքում միգրանտ են նրա եղբոր ընտանիքը և հարսը, որոնք նույնպես ներգրավված են ձեռնարկությունում։

 

Դիլիջան կարի արտադրամաս Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին