f

Անկախ

Գեղհովիտի 24 բնակիչ իրենց անունով համագյուղացու համար բանկից 35մլն դրամի վարկ են վերցրել, որը վերջինս հափշտակել է․ ՔԿ


Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փատսերով հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Թ․Կ․-ն, 2014-2017թթ․ ընթացքում դիմել է իր 10 համագյուղացիներին իրենց անվամբ՝ իր համար, ՀՀ-ում գործող բանկերից մեկի Մարտունու մասնաճյուղից վարկ ստանալու համար՝ նախապես խոստանալով վարկի գումարը և տոկոսագումարը վճարել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Թ․Կ․-ն, նաև կեղծ խոստումներ տալով, ներկայացել է իբրև նշված բանկի Մարտունու մասնաճյուղի ներկայացուցիչ և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով իր ևս 13 համագյուղացիներին և Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մի բնակչի առաջարկել է իր աջակցությունը՝ բանկի կողմից նրանց վարկ տրամադրելու գործընթացում, ինչը կատարելով՝ վստահություն է առաջացրել քաղաքացիների մոտ։ Միաժամանակ, նա դիմել է այդ անձանց՝ իրենց անվամբ, իր համար, նույնպես վարկ ստանալ՝ նախապես խոստանալով վերցրած վարկից իրեն տրամադրած գումարի չափով կատարել վարկի գումարի և տոկոսագումարի վճարումները։ Վստահությունն ամրապնդելու համար որոշ անձանց հետ անգամ կատարել է տրամադրված գումարի տոկոսի վերաբերյալ հաշվակներ:


Վերը նշված անձիք, ընկնելով մոլորության մեջ և հավատալով Թ․Կ․-ի սուտ խոստումներին, նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել են բանկի մասնաճյուղ, ստացել են իրենց անվամբ ձևակերպված վարկի գումարը և առձեռն փոխանցել են Թ․Կ․-ին՝ նախնական պայմանավորվածության համաձայն վարկի գումարը և տոկոսագումարը վերջինիս կողմից վճարելու պայմանով։

Աակայն Թ․Կ․-ն, տարիներ շարունակ նշված քաղաքացիներին կեղծ խոստումներ տալով, նրանց հավաստիացրել է, որ կկատարի խոստումը և արդեն իսկ ձևավորված վստահությունն ամրապնդելու նպատակով վերցված վարկերի, առաջացած տուժանքի և տոկոսի մի չնչին մասը վճարել է։

Այդուհանդերձ, 2014-2017թթ. ընթացքում խաբեության եղանակով և ներքոնշյալ 24 քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ Թ․Կ․-ն հափշտակել է վերջիններիս անվամբ, ընդ որում՝ նրանցից մի քանիսի պարագայում մի քանի անգամ, բանկից ստացված և արդեն նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.277.828 ՀՀ դրամին համարժեք 59.414 ԱՄՆ դոլար և 6.614.000 ՀՀ դրամ գումարները, որը տնօրինել է իր հայեցողությամբ:

2023թ․ հուլիսին Թ․Կ․-ի նկատմամբ վերջնական հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և նրան առաջարդվել է մեղադրանք:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:

վարկեր հանցագործություններ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին