f

Անկախ

Սարկոզին մի քանի ժամ փորձում էր ինձ համոզել և կրկնում էր՝ եթե չստորագրեք, վաղը ռուսները կլինեն Թբիլիսիում. Սաակաշվիլին պատմել է 2008-ի օգոստոսին հրադադարի շուրջ բանակցությունների մանրամասները


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում անազատության մեջ է, պատմել է 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մանրամասները։ Ինչպես նշում է interpressnews.ge կայքը, նա այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:

«Ինչի՞ց փրկեցինք Վրաստանը 2008-ին. երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եկավ Թբիլիսի։ Մենք համաձայնեցրինք հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը Սարկոզին (Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի) տարավ Մոսկվա։ Նա այնտեղ հանդիպեց Պուտինին և Մեդվեդևին, ապա հետ բերեց համաձայնագիր, որին ավելացվել էր 1 կետ, այն է՝ «Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակը ապագայում պետք է որոշվի միջազգային բանակցությունների արդյունքում»։ Սա գործնականում նշանակում էր, որ ստորագրելով՝ մենք պետք է հրաժարվեինք Վրաստանի տարածքներից և երկրի տարածքային ամբողջականությունից, ինչին ես, բնականաբար, պատասխանեցի վճռական մերժումով։

Սարկոզին մի քանի ժամ փորձում էր ինձ համոզել: Նա անընդհատ կրկնում էր. «Եթե չստորագրեք, վաղը ռուսները կլինեն Թբիլիսիում, Պուտինը վճռական է Ձեզ սպանելու հարցում։ Ես չեմ կարող զորքեր ուղարկել, Բուշը՝ նույնպես»: Այս զրույցին մասնակցել են Դավիթ Բաքրաձեն և իմ ամերիկացի օգնական Դանիել Կունինը։ Երբ Լեխ Կաչինսկին (Լեհաստանի այն ժամանակվա նախագահը) իմացավ, որ մեզ նման պայմանագիր են պարտադրում, նա փորձեց միանալ հանդիպմանը, սակայն ֆրանսիական կողմը չհամաձայնեց։ Ի վերջո, Նիկոլա Սարկոզին կրկին զանգահարեց Մեդվեդևին, և ռուսական կողմը համաձայնեց չպնդել այդ կետի հարցում և ի վերջո հրաժարվեց պահպանել հրադադարի պայմանավորվածությունը։ Այն ժամանակ, դրսևորելով հաստատակամություն, մենք պաշտպանեցինք երկրի ինքնիշխանությունը, ինչը, անշուշտ, մեզ կտանի տարածքային ամբողջականության փաստացի վերականգնման», - գրել է Սաակաշվիլին:

Այսօր լրանում է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Աշխարհում Վրաստան Նիկոլա Սարկոզի Միխայիլ Սաակաշվիլի Վրաստան-Ռուսաստան հարաբերություններ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին