f

Անկախ

Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ


Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մտավորականների միջնորդագրին իրենց ստորագրությամբ միացել են նաև անվանի այլ արվեստագետներ։ Նրանց թվում են դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր Հարություն Արզումանյանը, դաշնակահար, դիրիժոր, Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը, դաշնակահար, Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արթուր Ահարոնյանը, անվանի ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը, օպերային մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը։ 


Արվեստի գործիչները, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, նշում են, որ հաշվի առնելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ միջնորդում են Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին դիմել էին արվեստի ականավոր գործիչներ Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հասմիկ Պապյանը, Ռոբերտ Մլքեյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Սերգեյ Խաչատրյանը, Արմեն Հյուսնունցը, Հայկ Մելիքյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմինե Գրիգորյանը, Տիգրան Ցիթողցյանը, Ռուբեն Մուրադյանը, Կարեն Շահգալդյանը։ 
Համանման միջնորդությամբ հանդես էին եկել տիտղոսակիր մարզիկներ Արթուր Ալեքսանյանը, Արմեն Նազարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Մալխաս Ամոյանը, Ռոման Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վաղինակ Գալուստյանը, Գևորգ Ղարիբյանը, Եղիշե Մելիքյանը, Կարեն Մնացականյանը, ինչպես նաև անվանի բժիշկներ Արա Բաբլոյանը, Միքայել Ադամյանը, Հմայակ Սիսակյանը, Հայրապետ Բարսեղյանը, Սերգեյ Ֆանարջյանը, Կարեն Լալայանը, Արմեն Վարդանյանը։ 

Սերգեյ Սմբատյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին