f

Անկախ

Արցախի Հանրապետության խորհրդարանը նորընտիր նախագահ ունի


Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:

Նիստը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Արտահերթ  նստաշրջանին ներկա էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և  խորհրդարանի նախկին ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ԱԺ նախկին նախագահին ուղղված երախտիքի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:« Ավելի քան 25-ամյա,որից 5-ը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պատմության մեջ»,- ընդգծել է Գագիկ Բաղունցը՝ հավատացած լինելով, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական դիվանագիտության մեջ ունեցած փորձով կնպաստի ԱՀ ԱԺ հետագա պատմության կերտման գործընթացին ևս:

 «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը:

Արտահերթ ելույթի իրավունքով  հանդես է եկել  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարձր գնահատելով Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում՝ նախագահը հույս է հայտնել, որ  պարոն Թովմասյանը կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը:

Անդրադառնալով ԱԺ  նոր նախագահի ընտրությանը և թեկնածուի անցած ուղուն՝ Արայիկ Հարությունյանն ասել է.«Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:

Այնուհետև ԱԺ նախագահի թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, որին հաջորդել է  թեկնածուի ելույթը:«Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում», - ասել է Դավիթ Իշխանյանը ՝ շնորհակալություն հայտնելով  մեր երկրի համար այս ծանր օրերին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:

Իր խոսքում Դավիթ Իշխանյանը կարևորել է հատկապես քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն –եկեղեցի համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունների և եռամիասնության վերականգնումը:«Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից», - նշել է թեկնածուն:

Ամփոփելով  ելույթը ՝ ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարել է.« Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանունԱրցախի պետականության պահպանման ու հզորացման»:

Թեկնածուին հարցեր առաջադրելուց հետո մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Դավիթ Մելքումյանը, Մետաքսե Հակոբյանը և Վահրամ Բալայանը: ԱԺԿ, Արցախի «Արդարություն » և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում դրական տեսակետ են հայտնել ԱԺ նախագահի թեկնածուի հանդեպ, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը նման որոշումը քաղաքական է որակել, որն ըստ պատգամավորի ՝ ոչ միայն  վտանգավոր է, այլև հղի է անսպասելի  երևույթներով:

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահի թեկնածուԴավիթ Իշխանյանի և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի եզրափակիչ ելույթներից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքներով 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:

Նստաշրջանն ամփոփվել է Աժ նորընտիր նախագահի շնորհակալական խոսքով:

 

Արցախ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին