f

Անկախ

Ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան


ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ապառաժի» հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Արցախի Հանրապետության այս ծանր օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանը ընտրվեց ԱՀ ԱԺ նախագահ: Ի՞նչ ընթացք է ունեցել ընկեր Իշխանյանի առաջադրումն այս կարեւորագուն պաշտոնին եւ ի՞նչ հիմունքներով ՀՅԴ-ն ընդունեց այդ առաջարկը:

ՀՅԴ Բյուրոն ստացավ Արցախի ներկա եւ վերջին երկու նախագահների համախորհուրդ առաջարկը, որպեսզի Դաշնակցությունն իր դերակատարությունը բարձրացնի Արցախի պետական համակարգի ներսում։ Ընդառաջելով ընկեր Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ առաջադրելու վերոնշյալ խնդրանքին՝ բնական է, որ Դաշնակցությունն ամենայն լրջությամբ վերաբերվեց այդ առաջարկին՝ միաժամանակ մտահոգություններ ունենալով այն ծանր բեռի քաջ գիտակցմամբ, որին հանդիպման դրվում է մեր աշխարհասփյուռ կազմակերպությունը։ Գնահատվել է նաեւ այն իորողությունը, որ Արցախի մեր քաղաքական գործընկերներն անվերապահորեն թիկունք կանգնեցին այսպիսի պատասխանատու պաշտոն ստանձնելու առաջարկին։

Արդյո՞ք որեւէ պայմանավորվածություն կայացել է այս ընտրության նախօրեին:

Այս առաջարկին զուգահեռ խոստացվեց, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դերն ու պատասխանատվության շրջագիծը պետք է ընդարձակվի, եւ Խորհրդարանի նախագահը պետք է ունենա վճռորոշ դերակատարություն քաղաքական հիմնական բոլոր գործընթացներում, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի, անվտանգության, բանակցությունների եւ առհասարակ արտաքին հարաբերությունների ոլորտում։ Ազգային ժողովը Արցախի Հանրապետության ժողովրդընտիր երկու սյուներից մեկն է նախագահական ինստիտուտի հետ։ Այն լիազորված է ներկայացնել ժողովրդի կամքը եւ խոսել նրա անունից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ԱԺ նախագահն ունենա ազդու լիազորություն, գործիքակազմ եւ քաղաքական հնարավորություններ իր գործունեությունն արդյունավետ կատարելու համար։

Այս վճռորոշ օրերին ՀՅ Դաշնակցությանը բավականին ծանր ու պատասխանատու պաշտոն է վստահվել: Որո՞նք են լինելու ՀՅԴ հետագա քայլերը:

Արցախի ժողովրդի անվտանգությունը, բարօրությունը եւ զարգացումը բացարձակ առաջնահերթություններ են Դաշնակցության համար, եւ մենք երբեք չենք խուսափել պատասխանատվության մեր չափաբաժինն ու կշիռը բարձրացնելու ի սպաս Արցախին, մանավանդ՝ օրհասական պահերին։ Այդ համոզումով էինք եղել Արցախյան գոյամարտի ակունքներում առաջին իսկ օրերին՝ պատերազմի դաշտում, համաշխարհային զորաշարժ իրագործող Հայ դատի բանակով եւ Արցախի զարգացման աշխատանքների նվիրումով։ Որովհետեւ ՀՅԴ-ի համար Արցախի հիմնահարցի կարգավորումն ինքորոշման իրավունքի հիման վրա, արցախահայության անվտանգության ապահովումը եւ ընկերա-տնտեսական ճգնաժամի վերացումը մեր համաշխարհային շարունակական աշխատանքի առանցքն էին կազմում մինչ օրս եւ կազմում են այսօր։

Համաձայնելով ընկեր Դավիթ Իշխանյանին որպես ԱՀ ԱԺ նախագահ առաջադրելու առաջարկին՝ ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ՝ լավագույն արտահայտելով իր ճակատագրին տեր արցախահայության վճռական կամքը, միաժամանակ խթան հանդիսանալով մեր աշխարհով մեկ տարվող պայքարում՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության։

Արցախը միայնակ չի մարտնչի, նա ունի ամբողջ հայության նեցուկը։

Մենք հավատում ենք՝ 2020ի պարտությունն ու այսօրվա ճգնաժամը ժամանակավոր են եւ համազգային ճիգերով հաղթահարելու ենք թե ներքին, թե արտաքին ամեն խոչընդոտ:

Հայաստան  Հակոբ Տեր-Խաչատուրյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին