f

Անկախ

Եռակողմ հայտարարության ոչ մի կետ այսօր, կարծես, չի պահպանվում. Արայիկ Հարությունյան


Եռակողմ հայտարարությունը, որն առաջին փուլում ծանր ընկալվեց, հենց այն հենման կետն էր, կամ այն հնարավորությունը, ինչը թույլ էր տալիս մեզ պայքարելու մեր ինքնորոշման համար։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ խաղաղապահների գործունեությանն ու նրանցից ակնկալիքներին: Երկրի ղեկավարի խոսքով՝ ոչ պակաս կարևոր էր նաև միջանցքը:

«Եռակողմ հայտարարության կետերի նպատակն Արցախը պահպանելն է։ Այսօր կարծես ոչ մի կետ չի պահպանվում: Մեր պաշտպանության բանակի կողմից պաշտպանվող շփման գծում միայն շատ մեծ է խաղաղապահների դերը, որոնք կանխում են սրացումները և այլն: Այսօր ունենք որոշակի կայունություն այդ առումով և մենք պարտավոր ենք շնորհակալ լինել, բայց մյուս կողմից էլ ֆիքսենք, որ գլխավոր կետերից մեկը՝ Լաչինի միջանցքն է, որը խաղաղապահների առումով չի կատարվում։ Դրա համար ես բազմաթիվ նամակներ ունեմ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, նախագահին՝ խնդրանքներ, կոչեր: Ունենք այն, ինչ ունենք», - նշեց Նախագահ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ սա նաև հետևանք է ռուս-ուկրաինական պատերազմի։

«Ռուսաստանի արտաքին բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ՝ վարչապետին, որ դա հետևանք է նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանին, որ եռակողմ պարտավորության կետերից մեկն է և անկախ իրավիճակից պետք է Ռուսաստանը կատարի։ Երկուսն էլ իրականությանը մոտ են, բայց նաև ես նշեցի երրորդը, որի մասին չի խոսվում, չի բարձրաձայնվում. այսօր դա նաև այն փակուղին է, որը առաջացել է Հայաստան-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով», - մանրամասնեց ԱՀ նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանն այդ հանգամանքն օգտագործում է և շարունակում ճնշումն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Հայաստան Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետություն

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին