f

Անկախ

«Միկա» մարզապալատում անցկացվեց «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային մրցաշարը։


ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Երևանի նախկին  « Միկա »  մարզապալատում անցկացվեց «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով  սամբոյի միջազգային  առաջին մրցաշարը։ 

Մրցագորգ ելան տղամարդկանց յոթ / 58 կգ., 64 կգ., 71 կգ., 79 կգ., 88 կգ., 98 կգ., + 98 կգ. / և  կանանց երկու / 54 կգ., + 80 կգ. /   քաշային կարգերի ներկայացուցիչներ:

Մասնակցեցին 22 երկրների պատվիրակներ: Մրցանակային հիմնադրամը  200  հազար ԱՄՆ դոլար Էր:

Շքեղ էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը  ողջույնի խոսքում շեշտեց, որ մարզաձևի նման խոշոր մրցաշար աշխարհում առաջին անգամ է հովանավորում  ազգային օլիմպիական կոմիտեն: Այդ երկիրը Հայաստանն է և նրա օլիմպիական ընտանիքի ղեկավար,  մեծանուն բարեգործ Գագիկ Ծառուկյանը: 

Ծափողջույններով մարզասերը դիմավորեց ՀԱՕԿ նախագահին: Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սամբոյի ֆեդերացիային և կազմակերպական աշխատանքում ներգրավված բոլոր  մարդկանց:

Պարոն Ծառուկյանը նաև նշեց՝  մեծ պատիվ է, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն սամբիստները: Ուրախացանում է և այն,  որ միջազգային օլիմպիական կոմիտեն երկու տարի առաջ ճանաչեց սամբո ըմբշամարտը: Երևանյան մրցաշարը յուրատեսակ քայլ է սամբոյի մուտքը օլիմպիական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար:

ՀԱՕԿ նախագահը մրցաշարը հայտարարեց բացված և հնչեց ՀՀ օրհներգը:

Տրիբունաները լիովին ծանրաբեռնած մարզասերներին կազմակերպիչները  հաճելի բազում անակնկալներ մատուցեցին:

Հայաստանցի  մարզիկները նվաճեցին չորս ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե պարգև։ Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին  Դավիթ Հովսեփյանը, Մաքսիմ Մանուկյանը, Վահագն Չալյանը և Արսեն Խանջյանը: Վարսիկ Գրիգորյանն արժանացավ արծաթե, իսկ  Կառլեն Մահինյանը, Արամ Աղաջանյանը, Բորիս Շատվերյանը՝ բրոնզե մեդալների։

սամբո Սպորտ Հայաստան ՀԱՕԿ Գագիկ Ծառուկյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին