f

Անկախ

Նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքները պետք է սկսել հնարավորինս շուտ․ ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբ


Հայաստանյան ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբը օգոստոսի 5-ին քննարկել է էներգետիկ եւ ազգային անվտանգության տեսանկյունից նոր ատոմային բլոկի տեխնոլոգիական ընդունելի լուծումները, ուրվագծել դրա հզորության եւ այլ հարաչափերի առավել հեռանկարային մեծությունները։

Նախաձեռնող խմբից հայտնում են, որ կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական, տ.գ.թ. Կ.Սարգսյանը, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական, տ.գ.թ. Գ.Սեւիկյանը, «ՀայԱտոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տ.գ.դ Վ.Պետրոսյանը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Կասկադ Էներգո» ՍՊԸ , «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, «PROEX» ՓԲԸ ներկայացուցիչները, այլ մասնագետներ:

Մասնակիցների կարծիքով ՀՀ սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունի նոր ատոմային բլոկի կառուցումը:

Քննարկմանը ընդգծվեց, որ նոր ատոմային էներգաբլոկը հնարավորություն կընձեռի վերգտնել Հայաստանի երբեմնի դերակատարումը՝ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն, կապահովի էլեկտրաէներգիայի արտահանման շոշափելի ներուժ: Ինչը կնպաստի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային ուղղով, կերաշխավորի ԵԱՏՄ եւ ԵՄ էներգետիկ շուկաների հետ արդյունավետ համագործակցությունը: Մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովը, հետագայում նաեւ մի շարք այլ երկրներ ատոմային էներգետիկան ճանաչել են որպես «կանաչ էներգետիկա»:

Նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են փորձարկված եւ հուսալի տարբերակներ՝ հիմնված այսպես կոչված «100 ռեակտոր-տարի» սկզբունքի վրա: Բացի այդ, մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արդյունաբերական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն:

Մասնակիցները ընդգծեցին, որ հաշվի առնելով ատոմային բլոկ(եր)ի կառուցման տեւողությունը, նախապատրաստական եւ այլ աշխատանքների բազմափուլ եւ համալիր բնույթը, անհրաժեշտ է աշխատանքները սկսել հնարավորինս շուտ՝ պահպանելով շրջահայացությունը, կարգապահությունը եւ արհեստավարժությունը:  

Հայաստան Ատոմակայան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին