f

Անկախ

Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. Արայիկ Հարությունյանը արձագանքեց Փաշինյանի մեղադրանքներին


 

Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու առումով ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են այն: Այս մասին այսօր՝ Արցախի Հանրային ՀԸ-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով  Փաշինյանի այն մեղադրանքին, որ Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն նույնիսկ փաստի առաջ է կանգնացել ՀՀ իշխանություններին:

«Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը, հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, եւ ընդունեինք այն ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը եւ բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը եւ դա վերջում ընդունեց եւ ՀՀ-ն եւ ՌԴ-ն եւ Ադրբեջանը: Եւ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չստորագրվեց, բայց ինքը ունի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը եւ տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի:

«Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձեւակերպում, որովհետեւ ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին: Ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, խնդրել ենք 20 օր հետաձգել եւ այդ 20 օրվա ընթացքում  մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: պատկերացնում էիք՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո եւ մեր մի քանի հարյուր հայրենակիցներ մնային այնտեղ»,-ասաց նա:

Արցախի նախագահը շեշտեց, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը եւ շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»:

Արցախի նախագահը նաեւ անդրադարձավ  նրան, որ նոր երթուղով էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ ենթակառուցվածքներ չեն կառուցել, ասաց, որ դա լավ է հասկանում, սակայն ադրբեջանցիների համար տարբերություն չկար, թե որ տարածքով էր դա անցնելու եւ մինեւույն է արգեափակելու էին:

Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան Տեսանյութ

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին