«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր-անդամ Արշակ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։
1-Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով…
2-Պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում
3-Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները
4-Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում
5-ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն առաքվում նաև մաշկի խնամքի(բուժման) նպատակով օգտագործվող և հակաալերգիկ դեղամիջոցները
6-էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումները…