f

Անկախ

Ալիևը բանակցություններ է անցկացրել իտալական պաշտպանական ընկերության ղեկավարի հետ, որից Բաքուն ռազմական ինքնաթիռներ է գնել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է իտալական հայտնի «Լեոնարդո» պաշտպանական արդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի միջև արդյունավետ գործընկերության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, քննարկվել են «Լեոնարդո»-ի հետ համագործակցության հարցեր։

Հավելենք, որ «Լեոնարդո»-ն իտալական պաշտպանական խոշորագույն ընկերություն է, որ հետաքրքիր տեխնոլոգիաներ ունի քաղաքացիական ոլորտի համար, ներառյալ՝ «Smart city» տեխնոլոգիաները, արհեստական ​​արբանյակների և օդատիեզերական ծառայությունների, ինչպես նաև խոշոր քաղաքներում տրանսպորտային համակարգերի կառավարման ոլորտում։

Ընկերությունն այս ոլորտներում Ադրբեջանի հետ  համագործակցության նախաձեռնություններով է հանդես եկել։ Նշենք, որ Իտալիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, պարբերաբար փոխայցեր են կազմակերպվում։ Մասնավորապես, հունիսին այցով Իտալիայում էր Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը, որի ընթացքում էլ նշյալ իտալական ընկերության հետ ռազմական ինքնաթիռների ձեռքբերման համաձայնագիր է ստորագրվել։ Հենց «Լեոնարդո» կոնցեռն է հայտարարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։

«Իտալիայի և Ադրբեջանի միջև առևտրային համագործակցությունն ամրապնդվել է C-27J Spartan-ի մատակարարման պայմանագրի ստորագրմամբ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Լեոնարդո»-ից նաև նշել են, որ  համաձայնագիրն Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին։
 

Աշխարհում Ադրբեջան Իտալիա ռազմական բյուջե Իլհամ Ալիև

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին