f

Անկախ

Ռուսաստանը փորձում է զենք գնել Հյուսիսային Կորեայից․ Սպիտակ տուն


Ռուսաստանը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, մասնավորապես, ցանկանում է արկեր ձեռք բերել Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին, գրում է Korrespondent-ը։ «Մեզ հասած տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ռազմական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ, մասնավորապես, Ռուսաստանին հրետանային արկեր վաճառելու միջոցով»,- ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ԿԺԴՀ կատարած վերջին այցը Վաշինգտոնում կապում են Հյուսիսային Կորեային զինամթերք վաճառել համոզելու փորձի հետ։

Քիրբին ընդգծել է, որ զենքի մատակարարման վերաբերյալ Մոսկվայի ու Փհենյանի պայմանավորվածությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանգամից մի քանի բանաձևեր։ Ամերիկացի պաշտոնյան նշել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի ջանքեր գործադրել՝ կանխելու Կրեմլի կողմից երրորդ երկրներից Ուկրաինայի դեմ պատերազմի համար զենք ձեռք բերելու ցանկացած փորձ։ 

Նրա խոսքով՝ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, վկայում է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։

Ըստ Քիրբիի՝ այն, որ Մոսկվան ստիպված է զենք փնտրել նման երկրներում, վկայում է ռուսական ռազմական մեքենայի վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։
 

Աշխարհում Ռուսաստան ԿԺԴՀ ԱՄՆ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին