Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեց շվեդական «Կալմարի» հետ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արտակ Դաշյանի եւ Հովհաննես Հարությունյանի գոլերի շնորհիվ։
Առաջին խաղում երեւանյան թիմը նույնպես հաղթել էր 2:1 հաշվով։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» եւ չեխական «Բոհեմիանսի» դիմակայության հաղթող։ Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտը»։
«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» եւ չեխական «Բոհեմիանսի» դիմակայության հաղթող։ Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտը»։