f

Անկախ

Թուրքիայի իշխանություններին բարկացրել է «հայերի միջամտությամբ» Disney+ հարթակում «Աթաթուրք» սերիալի ցուցադրման չեղարկումը․ քննություն է սկսվել


Թուրքիայում Disney+-ի հարթակում «Աթաթուրք» սերիալի ցուցադրության չեղարկման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են։ Մասնավորապես, Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշել է հետաքննություն սկսել և բացատրություն պահանջել Disney+-ից այն պնդումների ֆոնին, որ հարթակը չեղարկել է իր իսկ նկարահանած «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունը, հայտարարել է RTÜK-ի նախագահ Էբուբեքիր Շահինը։

Նա նշել է, որ Աթաթուրքը շատ կարևոր ազգային գործիչ է, ազգային արժեք Թուրքիայում, և տեղեկացրել, որ ուշադրությամբ հետաքննվում են այն պնդումները, թե սերիալը չեղարկվել է «հայկական լոբբիի միջամտության արդյունքում»։

Սերիալի չեղարկմանն անդրադարձել են նաև Թուրքիայի իշխանություններն ու քաղաքական տարբեր ուժերի գործիչներ։ «Ամոթալի է, որ ամերիկյան հարթակը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և չեղարկել «Աթաթուրք» հեռուստասերիալի հեռարձակումը»,- ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Ինչպես նախկինում տարբեր առիթներով հայտարարել ենք՝ ԱՄՆ-ում, այսպես կոչված, ցեղասպանության ցանցը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես ստի քաղաքականության գործիք։ Այս լոբբիի միակ նպատակն է կանխել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ինչպես բազմիցս նկատվել է։ Այդ ցանցերի գործունեությունը ոչ մի ազդեցություն չունի Աթաթուրքի և Թուրքիայի Հանրապետության վրա։ Ամոթ նրանց, որոնք ենթարկվում են այս ցանցերին»,- գրել է Չելիքը թվիթերյան իր էջում։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սարըգյուլը կոչ է արել «Թուրքիայի և աշխարհի բոլոր քաղաքացիներին» բոյկոտել Disney+ հարթակը։ Ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության խոսնակ Քյուրշաթ Զորլուն, «Հայրենիք» (Մեմլեքեթ) կուսակցության նախագահ Մուհարրեմ Ինջեն, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Իլայ Աքսոյը ևս քննադատել են Disney+-ին։

Ամերիկյան հարթակի թուրքական ծառայության պաշտոնյան էլ ասել է, որ իրենք արձագանքների վերաբերյալ զեկույց են պատրաստել Disney-ի արտասահմանյան գրասենյակին իրենց ստացած արձագանքների վերաբերյալ։ Նա նշել է, որ իրավիճակի մասով քննություն է տարվում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ ամիս կոչ էր արել Disney+-ին չեղարկել Աթաթուրքի մասին սերիալը, որի թրեյլերն արդեն հրապարակվել էր։

Այժմ պարզվում է, որ  հենց ամերիկյան հարթակի կողմից նկարահանված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալը նախատեսվում է հեռարձակել ոչ թե Disney+-ով, այլ թուրքական FOX հեռատեսությամբ և երկրի կինոթատրոններում։ Տեղեկություններ են կան, որ Disney-ը ստեղծված իրավիճակի շուրջ պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։
 

Աշխարհում Թուրքիա Աթաթուրք ԱՄՆ հայկական լոբբի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին