Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից։ Այս մասին Թրյուդոն հայտնել է Instagram-ում՝ նշելով, որ նման որոշման են եկել «բազմաթիվ բովանդակալից ու դժվարին խոսակցություններից հետո», փոխանցում է Euronews-ը։
Նշվում է, որ ամուսիններն առանձին ապրելու համաձայնություն են ստորագրել։ Այն ենթադրում է հարաբերությունների կամ երեխայի խնամակալության և ֆինանսների հետ կապված հարցերի կարգավորում, բայց չի նշանակում ավտոմատ ամուսնալուծություն: Ջասթին Թրյուդոն և նախկին ֆոտոմոդել, հեռուստահաղորդավար Սոֆի Գրեգուարը ծանոթացել են դեռևս դպրոցում։ Նրանք ամուսնացել են 2005 թվականին, ունեն երեք երեխա։