Հանրապետության առանձին վայրերում օգոստոսի 4-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, սակայն շաբաթ օրը նորից կսկսի աստիճանաբար բարձրանալ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 18-22 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +27+31,
Արարատում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+25,
Արցախում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +27+31։