f

Անկախ

Եթե այդ խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա ինչու գերագույնը չմիացավ նահատակված հերոսներին. Որդիների կանչ


Որդիների Կանչ ՀԿ-ն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ «դժվար է զոհված զինծառայողների ծնողներին բացատրել , որ ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության», նշելով որ դրա կարիքը չէր լինի, եթե չարհամարվեր մինչ ՔՊ իշխանության հայտնվելը ողջ բանակցային գործընթացում ձեռք բերված արդյունքները և փոխարենը չազդարարվեր իրենց զրոյական կետից բանակցությունների վերսկսման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն:          

 «Ոչ միայն հաշվի չի առնվել պետության անունից այդ պրոցեսում մինչ այդ հանդես եկող առաջին դեմքերի և դիվանագետների փորձն ու հիշողությունը, այլ նաև հիմք է տրվել «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունով թշնամի երկրի ղեկավարին դուրս գալու բանակցային գործընթացի տրամաբանությունից՝ միջազգային հարթակում ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածելով տարածքային ամբողջականության խնդրի՝ առիթ տալով պատերազմով լուծելու այն: Առավել ևս անհնար է բացատրել ծնողներին, երբ նրանք ԱԺ ամբիոնից լսում են գերագույնի ինքնախոստովանանքը, որ «կարող էինք կանխել պատերազմը՝ կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի»:

Հարց է ծագում, եթե այդ ապագա խաղաղության գինը մեր որդիների կյանքերն էին, ապա ինչու իր զինվորներին Սարդարապատի վերջին ճակատամարտի, մեկ միլիմետր թշնամուն չզիջելու կոչով դիմած նույն գերագույնը չմիացավ իր հրամանով նահատակված հերոսներին գոնե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո, չէ որ հենց ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այնինչ մի գրչի հարվածով հանձնեց թշնամուն հազարավոր քառակուսի կիլոմետրեր, չէ որ դա դավաճանություն էր հենց ինքն իրեն ու նաև դավաճանություն մեր զինվորների հանդեպ։

Արդյունքում պատերազմը չդադարեց, ունեցանք նոր հարյուրավոր զոհեր և տարածքային կորուստներ արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ այսօր էլ կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, իսկ մեր արցախցի 120 հազար հայրենակիցներին էլ սպառնում է սովամահության և ցեղասպանության վտանգը :

Այս իրավիճակում արժի նորից վերապրել նոյեմբերի 9-ի չարագույժ օրը և կայացնել արժանապատիվ համարձակ որոշում, ինչը որ արել են օրինակ մեր տղաներից շատերը, թշնամուն գերի չընկնելու կամ հնարավորինս վնաս տալու նպատակով, հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին դուրս գալու շրջափակումից և այս մղձավանջից: Գուցե պատմությունը այս դեպքում գնահատի Ն.Փ. -ի միակ ճիշտ քայլը և չարժանանա ներկա և ապագա սերունդների խիստ դաժան անեծքներին:

Ինչ վերաբերվում է նրան, որ «իր որոշումների, լուծումների, զիջումների արդյունքում կարող է նշանակել, որ նախկինում իզուր են զոհվել մեր ազատամարտիկներն ու զինվորները», ապա թող լավ իմանա,, որ դրա իրավունքը նա չունի, որ միանձնյա նման որոշումներ կայացնի և հայ ժողովուրդը երբեք չի ընդունի և չի հանդուրժի դա, և թող քաջ իմանա, որ ոչ մի հայորդի, ով իր կյանքը զոհաբերել է հանուն Արցախի ազատագրման և Հայոց պետականության ամրապնդման, իզուր չի զոհվել, այլ զոհվել է մեր ու մեր սերունդների մեր իսկ պատմական հայրենիքում՝ Արցախի և Հայաստանի վերամիավորված ազատ ու անկախ հայկական պետությունում խաղաղ, բայց արժանապատիվ ապրելու համար: Իսկ խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են, մեր թշնամիները միայն այդ լեզուն են հասկանում, այդ պարզ ճշմարտության անտեսումը ճակատագրական կլինի բոլոր հայերի և Հայաստանի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Որդիների կանչ 44-օրյա պատերազմ խաղաղություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին