Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը վարժանքներ են սկսել Պարսից ծոցում գտնվող իրանական Աբու Մուսա կղզու տարածքում, որի տարածքային պատկանելությունը վիճարկում է ԱՄԷ-ն, հայտնում է Tasnim-ը։
«Այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը սկսել են Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանությունն ուժեղացնելու զորավարժությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Աբու Մուսա կղզուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ զորավարժությունները ներառում են տարբեր իրավիճակների ուսումնասիրություն այնպիսի ստորաբաժանումների կողմից, ինչպիսիք են օպերատիվ, մարտական, ռազմածովային, հրթիռային, անօդաչու, արագ արձագանքման և մի շարք այլ ստորաբաժանումները։