f

Անկախ

Արցախի մասին գիտնականների և հետազոտողների համատեղ հայտարարություն․


Մենք` ներքոստորագրյալներս, մեր անհանգստությունն ենք հայտնում Արցախում ստեղծված օրհասական վիճակի վերաբերյալ՝ դիմելով ՀՀ կառավարությանը։

Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ավելի քան 120 000 քաղաքացի սովամահ է լինում։  Ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի հայտարարությունները, օգտագործվող գործիքակազմը և քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի անմարդկային, ահաբեկիչներին հատուկ քաղաքականության վերջնանպատակն արցախահայության էթնիկ զտմանը հասնելն է, նրանց հազարամյակների ընթացքում անփոփոխ բնօրրանից զրկելն է։
Ակնհայտ է, որ խախտված են մարդու տարրական իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժը, առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, կրթության հասանելիությունը և այլն: Նաև ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը չկանխելու դեպքում, ականատես ենք լինելու ևս մեկ ցեղասպանության՝ հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկող հայտարարություններն ու ֆիզիկական բռնությունների անհերքելի փաստերը։

Համաձայն 1948 թվականին ընդունված ՄԱԿ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ։ Մասնավորապես, հետևյալ ցեղասպանական գործողություններն առկա են այսօր Արցախում.  (գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, (դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները։

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թվականի փետրվարի միջանկյալ որոշումը (վերահաստատված 2023 թվականի հուլիսին) հաստատում է Բերձորի միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։

Սովը, հոգևոր ու ֆիզիկական ահաբեկումը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է հանդուրժել։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Ակնայի (Աղդամի) միջոցով սննդամթերք և պաշարներ առաջարկելու ակտը կարելի է բնութագրել իբրև ահաբեկչության և պատանդառության սպառնալիքի տակ պարտադրանք։ Ուստի, Բերձորի միջանցքն այլընտրանք չունի։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մենք, առաջին հերթին որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք  ՀՀ իշխանություններից՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի.

  1. հանձն առնել իր վրա դրված հիմնական պարտավորությունը՝ ցույց տալ և ուղղորդել ՀՀ քաղաքացիներին և սփյուռքի հայությանը ինչպես իրենց ամենօրյա քայլերով նպաստեն ներկայիս օրհասական վիճակից դուրս գալուն։
  2. անհապաղ մշակել և ներկայացնել թիրախային գործողությունների ծրագիր՝ ներգրավելով հասարակության բոլոր հիմնական շերտերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացման ճանապարհային քարտեզով։
  3. դիմել բոլոր միջազգային կառույցներին, ներգրավել մասնագետների և այլ կարող ուժերի, Հայաստանից և Սփյուռքից՝ Արցախ տանող Բերձորի միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու համար՝ համաձայն ԱՄԴ վճռի։
  4. միավորել ջանքերը՝ նպաստելով Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը:

Կոչ ենք անում բոլոր գիտնականներին ու հետազոտողներին միանալ այս հայտարարությանը։

 

Հայտարարությանը միանում են՝

 

Հռիփսիմե Մկրտչյան (ֆ․մ․գ․թ.)

Հայկ Զաքարյան (ֆ․մ․գ․թ.)

Գևորգ Տեփանոսյան (կ.գ.թ.)

Նարինե Հայրապետյան (ասպիրանտ)

Մարիամ Մովսիսյան (գիտաշխատող-ասպիրանտ)

Հասմիկ Խաչատրյան (ք.գ.թ., դոցենտ)

Դավիթ Պիպոյան (սննդագիտ. դոկտոր(շն․ Իտալիա))

Մարիամ Գևորգյան (հետազոտող, ավագ լաբորանտ)

Նոնա Մովսիսյան (գիտաշխատող)

Սուսաննա Գագինյան ( գիտաշխատող)

Գևորգ Նազարյան (գիտաշխատող)

Գայանե Կարապետյան (ասպիրանտ)

Հասմիկ Անդրեասյան (ֆ.մ.գ.թ)

Արմեն Դանիելյան  (հետազոտող)

Արփինե Հարությունյան (ք.գ.թ.)

Էլյա Սաֆարյան (հետազոտող)

Միշա Աղամալյան (ֆ.մ.գ.թ.)

Գևորգ Շահխաթունի (գիտաշխատող)

Սուրեն Մանուկյան (պ․գ․թ․, ցեղասպանագետ)

Անի Գրիգորյան (հետազոտող)

Արմինե Պետրոսյան (հետազոտող)

Սոֆյա Գեղամյան (բ․գ․դ․)

Վաչիկ Խաչատրյան(ֆ․մ․գ․թ)

Արեգ Աշոտի Հունանյան (ֆ․մ․գ․թ)

Քրիստինե Մարգարյան (բ․գ․թ․, ավագ գիտաշխատող)

Մարգարիտա Հովհաննիսյան (կ.գ.թ.)

Կարեն Քեռյան (ֆ.մ.գ.դ)

Ռոբերտ Հակոբյան (ք.գ.թ.)

Արմեն Սարգսյան (կ.գ.թ.)

Օլիմպիա Գեղամյան (ի.գ.թ.)

Զաքարյան Մարիետա (ք.գ.թ.)

Մուշեղ Ռաֆայելյան (ֆ․մ․գ․թ)

Մաքսիմ Սարգսյան (հետազոտող)

Սուսաննա Գևորգյան (ասպիրանտ)

Աշոտ Աբրահամյան (տ․գ․թ․)

Ռոքսանա Զախարյան (ֆ․մ․գ․թ․)

Գայանե Ստեփանյան (հետազոտող)

Տիգրանուհի Կարապետյան (հետազոտող)

Սիրաս Հակոբյան (հետազոտող)

Տիգրանուհի Նիկողոսյան (հետազոտող)

Անի Հակոբյան (Արվեստագիտության թեկնածու, գիտաշխատող)

Արսեն Առաքելյան (կ․գ․դ․թ)

Արփինե Փիլոյան (ֆ․մ․գ․թ.)

Միքայել Մալխասյան (պ.գ.թ., դոց.)

Արամ Բուտավյան (հետազոտող)

Նիկոլայ Ավթանդիլյան (կ․գ․թ)

Արամ Միքայելյան (ք.գ.թ., դոց.)

Անի Հասրաթյան (ք.գ.թ., դոց.)

Աստղիկ Շահխաթունի (ք.գ.թ.)

 

 

Արցախի շրջափակում բաց նամակ Հայ գիտնականներ Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին