f

Անկախ

Ճիշտ ընտրեք զարդերը բնության էներգիան արդյունավետ օգտագործելու համար. hամաստեղության ամեն նշան իր թանկարժեք քարն ունի


Եթե գիտեք, թե որն է Ձեր իդեալական քարը, այն կարող եք դարձնել թալիսման, որը կօգնի ընդգծել Ձեր առավելությունները և միշտ հասնել ցանկալիին: 

Համաստեղության 12 նշաններից յուրաքանչյուրն ունի բնության իր տարերքը՝ ջուր, կրակ, հող, օդ: Այս տարերքների ազդեցությամբ հազարամյակների ընթացքում  ձևավորվում են բնական հանքանյութեր: Նրանք իրենց մեջ ներծծում են բնության ուժերի էներգիան և կարող են դրանք փոխանցել մարդուն, բայց միայն այն պարագայում, երբ քարը ճիշտ է ընտրված: Հակառակ պարագայում քարի էներգիան կարող է անգամ հակառակ ազդեցությունն ունենալ: 

Աստղաբան Յուլիա Մարտեմյանովան ներկայացնում է, թե ինչպես ամեն ոք կարող է ընտրել իր քար-թալիսմանը, որպեսզի ընդգծի իր ուժեղ կողմերը և ստանա ցանկալին:

Խոյ և Կարիճ

Այս երկու համաստեղությունների մոլորակը Մարսն է: «Ագրեսիայի մոլորակի» ազդեցությամբ այս նշանների ներկայացուցիչներն ունենում են տաք խառնվածք, հաճախ են բռնկվում: Նրանց համար լավագույն քարը կարմիր կորալն է, որը կօգնի այդ էներգիան ճիշտ հունի մեջ դնել: Այս քարը կանանց հաղորդում է կիրք և գրավչություն, նպաստում է նրանց բնական գեղեցկության ընդգծմանը: Կարմիր կորալ կրող կանայք իրենց ուժերի վրա առավել վստահ կլինեն: Դա հատկապես կարևոր է խանդոտ Կարիճների համար: Իսկ տղամարդկանց այս քարը հաղորդում է էներգիա և փառասիրություն:

Ցուլ

Այս նշանը ներկայացնում է Երկրի տարերքը: Եվ նրանց որակների բացահայտմանը կարող է նպաստել քարերից ազնվագույնը՝ ադամանդը: Էությամբ Ցուլերը ռոմանտիկ են: Իսկ քար-թալիսմանը նրանց մեջ կբացահայտի կանացիությունը և նրբագեղությունը: Ցուլը նաև պրակտիկ համաստեղություն է:  Նման մարդիկ սիրում են գրագետ պլանավորում: Եթե սա կարդալիս կարծում եք, որ ասվածը Ձեր մասին չէ, ապա վստահ եղեք՝ ադամանդը կօգնի Ձեր մեջ արթնացնել կազմակերպչական տաղանդը և դեպի Ձեր կյանք կձգի ֆինանսական բարեկեցություն և առատություն:

Երկվորյակ

Աշխույժ և էներգիայով հարուստ Երկվորյակների հեռ առավել համահունչ է ծովակնը (ակվամարին): Ծովի ալիքների գույնն ունեցող այս գեղեցկագույն քարը կընդգծի Երկվորյակների հաղորդակցական հմտությունները, նաև կօգնի նրանց առավել ուշադիր լինել իրենց նկատմամբ, նրանց հայացքը կուղղի դեպի ներս՝ ներդաշնակության փնտրտուքների համար: Սա չի նշանակում, որ ծովակնը Երկվորյակներին կդարձնի պարփակված: Հակառակը, այն կօգնի, որ ավելի լավ լսեք ինքներդ Ձեզ ու ավելի վառ ու պայծառ կարողանաք դրսևորվել արտաքին աշխարհում: 

Խեցգետին

Խեցգետինների համար խնդիր է իրենց շուտ հուզվելը: Այս նշանի ներքո ծնված անձինք հակված են ցանկացած առիթով անհանգստանալուն: Մարգարիտը կօգնի նրանց  հավասարակշռել, հանգստացնել զգացմունքները: Այն նպաստում է կանացիության բացահայտմանը, ինչպես նաև օգնում  կրողին իրեն ներկայանալի դրսևորել և հանրությանը ներկայանալ շահեկան լույսի ներքո: Մի շարք մշակույթներում մարգարիտը համարվում է վեհ  մտքերի և ազնվականության խորհրդանիշ: Այն կպաշտպանի տիրոջը վատ մտքերից և կուղղորդի դեպի գեղեցիկը: 

Առյուծ

Առյուծ և կանայք, և տղամարդիկ շատ փառասեր են ու իրենց վրա մեծ ուշադրություն են գրավում: Նրանց քարը ռուբինն է: Ռուբինները, ինչպես և Առյուծները, համարվում են արևի զավակներ: Ռուբինը լեցուն է տղամարդկային էներգիայով: Այս քարն իր կրողին խրախուսում է ձգտել իշխանության, կարիերայի սանդղակներով վեր բարձրանալ, սիրո մեջ բարձունքներ գրավել: Եվ այս ամենը շատ բնորոշ է Առյուծներին: Բայց ռուբինը նաև կօգնի հարթեցնել Առյուծների կամակոր էությունը այն դեպքերում, երբ դա տեղին չէ: 

Կույս

Կույսերը շատ բծախնդիր են մոտենում ցանկացած առաջադրանքի և սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Նրանց թույլ տեղը հաճախ ինքնագնահատականն է: Զմրուխտը կօգնի նրանց ճիշտ լույսի ներքո ներկայանալ աշխարհին: Նախկինում կախարդներն այս քարն օգտագործել են հոգիների հետ շփվելու համար: Իսկ Դուք կարող ենք այն օգտագործել այլ անձանց հետ հարաբերություններ հաստատելու համար: Կանաչ քարերը և հատկապես զմրուխտը նպաստում են մարդու էմոցիանալ կայունությանը: Այն նաև սերտորեն կապված է Երկրի տարերքի հետ, հետևաբար տիրոջ կյանք է գրավում նյութական բարեկեցություն և ֆինանսական էներգիա: 

Կշեռք

Օդային նշանները շատ շփվող են: Բայց դա նրանց նաև դարձնում է շատ կարեկից ու սրտացավ: Որպեսզի այլ մարդկանց էներգիան Ձեզ վրա շատ չազդի, մարմնին մոտ կարող եք կրել թափանցիկ տոպազ: Այն ներդաշնակեցնում է հոգեվիճակը և հստակություն հաղորդում մտքերին։ Թալիսմանը կօգնի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել և կնպաստի ինտելեկտուալ գործունեությանը:

Աղեղնավոր

Յուպիտերը հովանավորում է Աղեղնավորներին և նրանց քար դեղին շափյուղային: Արկածախնդիր Աղեղնավորներին այս քարը կօգնի գտնել իրենց ուսուցչին և սովորել նոր հմտություններ: Ինչպես բոլոր կրակային նշանները, Աղեղնավորները նույնպես իմպուլսիվ են և քաոսային, դեղին շափյուղայի հուռութը (ամուլետ), այսպես ասած, կդասավորի  նրանց մտքերը  և կարգի կբերի, կդասակարգի  գիտելիքները: Այս նշանը հակված է փիլիսոփայության, շափյուղան միայն ողջունում է այս հատկանիշը և Աղեղնավորին մղում իմաստություն ձեռք բերելու:

Այծեղջյուր և Ջրհոս

Այս նշանների ներկայացուցիչների համար համապատասխան են կապույտ քարերը: Այծեղջյուրի ամուլետը կապույտ ադամանդ է, իսկ Ջրհոսինը` կապույտ շափյուղա: Երկու քարերն էլ իրենց նշաններին  տանում են դեպի վստահություն, վճռականություն և կարգապահություն: Նրանք իրենց տերերին տալիս են պատասխանատվություն և կենտրոնացում, ինչը Այծեղջյուրներին բնորոշ է ի ծնե, բայց ոչ միշտ է բնորոշ Ջրհոսին։Կապույտ ադամանդը նաև  համարվում է շատ հզոր թալիսման: Ասում են՝ նա իր բնավորությունն ունի։ Սա պահանջում է կրողից համապատասխանել դրանվ  և ձգտել ազնվականության մտքերի և մտադրությունների մեջ:

Ձուկ

Ձկները համարվում են ինտուիցիայի հատուկ շնորհով օժտված խորհրդավոր նշան։ Երբեմն նրանց համար դժվար է ապրել իրականության մեջ, և նրանք կապեր են փնտրում գերբնական աշխարհի հետ: Դեղին տուրմալինը կառաջնորդի նրանց իմաստություն որոնելիս  և կօգնի առաջնորդել մարդկանց: Այս քարն ի վիճակի է զգայական ձկանը վերածել իսկական գուրուի և ուրիշների համար ուղեկցողի։

Իմանալով ձեր թանկարժեք քարը՝ կարող եք այն դարձնել Ձեր օգնականն ու թալիսմանը։ Քարի նկատմամբ զգույշ վերաբերմունքով և նրա ուժերի և հատկությունների նկատմամբ հարգանքով կարող եք այն ծառայեցնել ցանկացած խնդիր լուծելու համար՝ լինի դա սիրո, թե բիզնեսի ոլորտում: Քարը Ձեզ էներգիա կհաղորդի  և կուժգնացնի  Ձեր լավագույն որակները: 

Ի դեպ, նոր զարդեր պետք է սկսել կրել նորալուսնի ժամանակ, երբ մարդու ներքին ուժերը հատուկ ուժ են ստանում։ 2-3 ամիս հետո ամուլետը կկլանի տիրոջ էներգիան և կկարողանա իսկապես բացահայտել նրան։

 

Աղբյուրը՝ 7days.ru

 

Ջրային նապաստակի տարի թանկարժեք քար խմբագրի ընտրանի համաստեղություն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին