Այսօր Գրիգորի Խաչատուրովը դարձավ 46 տարեկան։
Իր ծննդյան օրը գեներալ-մայորը բանտում է դիմավորում այնպիսի մեղադրանքով, որից եփած հավի ծիծաղն էլ կգա, բայց Նիկոլի գրպանից գլխավոր դատախազի պաշտոնին թռած անձը թքած ունի, թե ինչքան անհեթեթ են մեղադրանքները, քանի որ քաղաքական պատվերներ կատարելիս արդարադատությունը, այսպես ասած, «թեմա չէ», թեման օկուպացիոն ռեժիմին ցանկացած դիմադրությունը խեղդելն է։
Ինչպես և Աշոտյանին եմ մաղթել (ում ծննդյան օրը մի քանի օր առաջ էր), մաղթում եմ գեներալին, որ իր հաջորդ ծննդյան օրը դիմավորենք նիկոլաթուրքական օկուպացիայից ազատագրված Հայաստանում։ Հայաստան ասելով, բնականաբար, Արցախն էլ ներառյալ։