f

Անկախ

Գեղարունիքի մարզում 2022-ին գյուղատնտեսական նշանակության հողերի 53 տոկոսը չի մշակվել


Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը մարզում կազմում է 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ, իրավիճակը ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ:

Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:

Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել  68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ: Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ: «Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստան Գեղարքունիքի մարզ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին