f

Անկախ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպես՝

  • 2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝ նախորդ ամսվա 13.6%-ի համեմատ): Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետևանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից, և հետևաբար 2023թ. հունիսի հետ համեմատվող ժամանակահատվածի՝ նախորդ տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ պարունակում է դրական զարգացումները: Սա նշանակում է, որ 2023թ լրացուցիչ դրական զարգացումներ տնտեսությունում չեն նկատվում, և տնտեսական աճի բարձր տեմպերը հետագայում կշարունակեն դանդաղել, քանի որ համեմատվող ժամանակահատվածներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ կընդգրկվեն նախորդ տարվա բարձր աճի ամիսները։
     
  • Բավական մտահոգիչ են արդյունաբերության ոլորտի զարգացումները: Արդյունաբերության ոլորտում մայիսի համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7.4% անկում, որը նույնպես կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19.2%։ Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը և արդյունաբերության կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա:
     
  • Արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա աճի տեմպի համեմատ դանդաղել է շուրջ 62.5 տոկոսային կետով և կազմել է 2.5%: Ընդ որում, նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։ Այսինքն՝ աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաև ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Դրանց մասին առավել մանրամասն հնարավոր կլինի պատկերացում կազմել հաջորդ ամիս, երբ հասանելի կլինեն արտահանման կառուցվածքի վերաբերյալ ցուցանիշները:
     
  • Հունիսին գնաճը մտել է բացասական տիրույթ: Երկար ժամանակահատվածի բարձր գնաճից հետո, հունիսից արձանագրվել է գնանկում: Գնաճի տեմպի դանդաղումը չափազանց արագ է տեղի ունենում, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ տնտեսության համար: Ընդհանրապես գնանկումը դրական երևույթ չէ, և կենտրոնական բանկերը հիմնականում խուսափում են գնանկումային տիրույթ մտնելուց: Սակայն, ՀՀ ԿԲ-ն բավական ագրեսիվ քաղաքականություն իրականացրեց գնաճը զսպելու համար, ինչը նաև նպաստել է ներկայումս նման պատկերի արձանագրմանը: Հաշվի առնելով նաև բարձր տնտեսական աճի առկայությունը` ԿԲ-ն դժվար թե արագ նվազեցնի տոկոսադրույքը: Գների նվազումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին:

 

  • Պետական բյուջեի կատարումը և կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում են խնդրահարույց մնալ։ 2022թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի կատարողականն էականորեն շեղվել է պլանավորվածից, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 134.7 մլրդ դրամի չափով հավելուրդ՝ պլանավորված 93 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն: Հավելուրդի նման մեծ չափերի արձանագրման պատճառներից է նաև կապիտալ ծախսերի էական թերակատարումը: Այսպես, թեև կապիտալ ծախսերը որոշակիորեն աճել են նախորդ տարվա համեմատ, դրանք թերակատարվել են շուրջ 46.7%-ով (շուրջ 100.4 մլրդ դրամով): Ընդ որում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի թերակատարումը պլանի համեմատ կազմել էր 30.5%, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել կատարողականի էական վատթարացում:        

 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/lnvzL:

           

                        «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Լույս հիմնադրամ տնտեսական ակտիվության ցուցանիշ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին