Ռոսսելխոզնադզորի Դաղստանի Հանրապետության վարչությունն արգելել է Ադրբեջանից 61,2 տոննա արտադրանքի ներմուծումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ խոսքը թարմ լոլիկի 3 խմբաքանակի՝ 47,2 տոննա և թարմ ելակի 1 խմբաքանակ՝ 14 տոննայի մասին է։
«Ապրանքներն ուղղվել են Ռուսաստանի Դաշնություն՝ վաճառքի համար։ Ապրանքներով բեռնատարները վերադարձվել են ներկրող երկիր»,- նշում է Ռոսսելխոզնադզորը։
Նշվում է, որ ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում պարզվել են ֆիտոսանիտարական սերտիֆիկատներում չհավաստագրված ուղղումներ կատարելու փաստեր, ինչպես նաև ֆիտոսանիտարական սերտիֆիկատներում մակնշման տեղեկատվության անհամապատասխանություն։