Բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում պետք է արգելվի՝ ակադեմիական առաջադիմությունը բարելավելու, դասարաններում խանգարումները չխրախուսելու և երեխաներին կիբերհարձակումներից պաշտպանելու համար: Այս մասին գրել է The Guardian-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը։
Նշվում է, որ սմարթֆոնների չափից ավելի օգտագործումը կապված է ակադեմիական վատ արդյունքների հետ, իսկ էկրաների դիմաց երկար ժամանակ մնալը «կարող է բացասաբար ազդել ինքնատիրապետման և հուզական կայունության վրա, ինչպես նաև սրել անհանգստությունն ու դեպրեսիան»։
Զեկույցում նշվում է, որ թվային տեխնոլոգիաներն ընդհանուր առմամբ, մասնավորապես, արհեստական բանականությունն ուսուցման մեջ պետք է ենթարկվեն «մարդակենտրոն մոտեցման վրա» և չպետք է փոխարինեն ուսուցչի ու սովորողների դեմ առ դեմ շփումները։ «Առցանց փոխգործակցությունը չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփմանը»,- ընդգծել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։
Թեև տեխնոլոգիան միլիոնավոր մարդկանց համար կրթական հնարավորություններ բացելու ներուժ ունի, օգուտները բաշխված են անհավասարաչափ, և շատ ավելի աղքատ մարդիկ չունեն թվային կրթություն ստանալու հնարավորություն, ասվում է զեկույցում:
200 երկրներում կրթական համակարգերի վերլուծության համաձայն՝ չորս երկրներից միայն մեկում է արգելվում հեռախոսի օգտագործումը դպրոցում։