Հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձի քննարկման մասին հարցն էր։
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ուղերձի տեքստին, և այն կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը։
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 27-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարելու՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ: