f

Անկախ

Վարոս Հովակիմյան – 100 Լոռեցի բանաստեղծ-թարգմանիչը


Նոր էի ավարտել միջնակարգ դպրոցը, առաջին փորձից ԲՈՒՀ ընդունվել չհաջողվեց։ Աշխատում էի՛՛Ախթալշին՛՛ տրեստի Ախթալայի շինարարական իրերի կոմբինատում, երբ առաջին անգամ դիտեցի ՛՛Տաջիկֆիլմ՛՛-ի նկարահանած ,Ասք Ռուստամի մասինե խորիմաստ ֆիլմը։ Հենց այդ օրն էլ իմացա, որ նույն տարում (1973թ.) կինոպատումի տեքստի հայերենի փոխադրությունը կատարել է լոռեցի բանաստեղծ-թարգմանիչ Վարոս Հովակիմյանը։ Հետագայում մի քանի անգամ տարբեր առիթներով լսել եմ նրա բեղմնավոր գործունեության՝ հատկապես հարյուրից ավելի կինոսցենարների թարգմանության մասին։ Արդեն ուսանող էի, երբ ձեռքս ընկավ նրա ,Լեգենդ կրակի մասինե (Երևան, ,Հայաստանե հրատ., 1975թ.) փոքրածավալ, բայց փիլիսոփայական խոր ընկալումներ ամբարած գիրքը։ Լեգենդի հիմքում կրակի խորհրդավոր իմաստնությունն է, չարի ու բարու բախման պարագայում կյանքի հաղթանակը։ Պատմիչ-դիվանագետ, Ադամ-Լիլիթ և մի շարք այլ երկխոսություններում Ադամին կարգում են լիիշխան տեր ու ավարտին էլ ազդարարում.

… Արդար և ազնիվ բարեբանությամբ,

Մեր գովքը երգենք։

1973թ-ից Հայաստանի գրողների միության անդամ Վարոս Սարգսի Հովակիմյանը ծնվել է հուլիսի 29-ին Ստեփանավան քաղաքում։ 1941-45թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1950թ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տարբեր տարիների աշխատել է որպես փականագործ, ուսուցիչ, սրբագրիչ, խմբագիր ,Հայաստանե հրատարակչությունում։ 1967թ. Խմբագիր էր ,Հայֆիլմե կինոստուդիայում։

Կինոսցենարներից բացի, նա թարգամանել է ռուս և եվրոպական հեղինակների գեղարվեստական ստեղծագործություններ ռուսերենից։ Որքան հիշում եմ ես այդ տարիներին նրա թարգմանությամբ եմ կարդացել Մ. Լերմոնտովի ՛՛,Դիմակահանդես՛՛, Իվան Կռիլովի ՛՛Առակներե՛՛, Ջորջ Բայրոն ՛՛Երկերի ժողովածու՛՛ե և այլ գործեր։ Անձնական ծանոթության առիթ ափսոս չեմ ունեցել, թեև “Գիտելիք” ընկերության կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Ալավերդիում պատիվ եմ ունեցել լսել նրա գրավիչ ու համոզիչ խոսքը։ Թեև անձամբ չեմ ճանաչել, բայց 2002թ. Ես էլ եմ վիշտ ապրել տեղեկանալով, որ իր երկրային կյանքն ավարտել է իր գործի նվիրյալ Վարոս Հովակիմյանը։ Երկու տասնամյակ անց, այսօր էլ, երբ լինում եմ Երևանում առանձնահատուկ կարոտով եմ նայում Բաղրամյան պողոտայի երկրորդ նրբանցքի 17 հասցեին, որ գրական տեղեկատուն ֆիքսել է նրա անվան դիմաց։ Կարծես թե սպասում եմ…

Իսկ եթե սպասում եմ ուրեմն տեղ է հասել Վարոս Հովակիմյանի կողմից որպես ընթերցող ինձ հասցեագրված պատգամները։ Որպես համեստ արձագանք – պատասխան պարզապես բարձրաձայնում եմ. ՛՛Շնորհավոր հարյուրամյա հոբելյանդ իմ լոռեցի բարեկամ՛՛։

 

Վաղարշակ Ղորխմազյան

Վարոս Հովակիմյան հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին