f

Անկախ

Բելառուսի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ «Վագների» մարտիկներն արդեն ուսուցանում են ներքին զորքերին


Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի փոխհրամանատար Սերգեյ Գրեբեննիկովը տեղեկացրել է, որ «Վագներ» խումբն արդեն սկսել է իր փորձը հաղորդել Բելառուսի ներքին զորքերի եւ ներքին գործերի հատուկ ստորաբաժանումների մարտիկներին մարտավարական եւ կրակային պատրաստության միջոցառումների շրջանակում։

Նախօրեին Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ գերատեսչության ղեկավար Իվան Կուբրակովը հանդիպել է «Վագների» ներկայացուցիչների հետ, քննարկել բելառուսական ստորաբաժանումների ուսուցանումը նրա հրահանգիչների կողմից, մշակվել է համագործակցության պլան։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ գերատեսչության հատուկ ստորաբաժանումների ղեկավարները եւ աշխատակիցները։

«Տեղի է ունեցել ներքին գործերի նախարարի, ներքին զորքերի հրամանատարության, ստորաբաժանումների հրամանատարների հանդիպումը «Վագներ» ՄՌԿ ղեկավարության հետ։ Մենք այդ հանդիպմանը քննարկել ենք համատեղ պատրաստությանը վերաբերող բոլոր հարցերը։ Մենք արդեն սկսել ենք այդ համատեղ պատրաստությունը, արդեն իրականացվում են ինչպես մարտավարական, այնպես էլ տակտիկական-հատուկ կրակային պատրաստության միջոցառումներ։ Աշխատում ենք տարբեր ոլորտներում մասնագետներին օգտագործելու ուղղությամբ. դիպուկահարներ, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»,- փոխհրամանատարի մեկնաբանությունները մեջբերել է «Sputnik Беларусь»-ը։

Գրեբեննիկովը նշել է, որ «Վագների» մարտիկները գոհունակությամբ են փոխանցում իրենց մարտական փորձը։ «Կա ինքնատիպ հնարավորություն՝ փոխանցելու մեր մարտական փորձը... ներքին գործերի եւ ներքին զորքերի մեր հատուկ ստորաբաժանումների եւ այլ ստորաբաժանումների մարտիներին»,- ասել է նա։

Աշխարհում Բելառուս Վագներ ՄՌԸ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին