Եվրամիությունն Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում է հացահատիկի արտահանման այլընտրանքային ուղիները հացահատիկի գործարքի գործողության դադարեցումից հետո։ Ինչպես երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միրիամ Գարսիան, բանավեճեր են ընթանում նաեւ Մերձբալթիկայի նավահանգստային ուղիների վերաբերյալ։
«Մեր նպատակը հացահատիկը դուրս բերելն է, ինչպես նաեւ Սեւ ծովին այլընտրանքային ուղիներ փնտրելը։ Եվրահանձնաժողովը ներգրավված է բոլոր միջանցքները քննարկելու գործում, բալթյան միջանցքը նույնպես շատ կարեւոր է»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը նամակ է ստացել Ուկրաինայի իշխանություններից՝ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցնելուց հետո հացահատիկի արտահանման վերաբերյալ առաջարկով։