f

Անկախ

Միակ բանը, որը Փաշինյանի իշխանությունը չի խնայել Արցախի և արցախցու համար` ատելությունն է․ Դավիթ Շահնազարյան


Միակ բանը, որը Փաշինյանի իշխանությունը չի խնայել Արցախի և արցախցու համար` ատելությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն ու իր ընտանիքը ոչինչ չի խնայել Արցախի համար, եւ որ վերջին շրջանում արվել է ավելին, քան 30 տարվա ընթացքում։

«150 միլիարդը ո՞նց են օգտագործել, որ աջաբսանդալի մատերիալ չունեն։ Ուրեմն՝ թող գնային բախչեն վարեին, բարդիջան ցանեին։ Թե՞ դա էլ պետք է Արարատյան դաշտում ցանեին ու ուղարկեին։ Սա ի՞նչ ձեւ է։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Բադրիջան չունեն մարդիկ, 150 մլրդ գումար ենք տվել, բադրիջան աճեցրեք՝ առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը մատաղ անեք, ո՞ւմ առաջ։ Բացառված է դա։ Ասում ա՝ աղջկադ Մոսկվա ես տանում, հա, շնչում-արտաշնչում են երեխեքը, ի՞նչ եք ուզում։ Ի՞նչ է նշանակում, որ ԼՂ ղեկավարությունը Հայաստանում փողոցների փակում է կազմակերպում։ Ադրբեջանական գործառո՞ւյթ եք իրականացնում Երեւանի կենտրոնում»,- արցախցիների հարցին ի պատասխան բարկացած ասել էր Փաշինյանը։

Նա նաեւ հերքել էր Շահնազարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանն Արցախի ինտեգրման չորսկետանոց ծրագիր է կազմել եւ Հայաստանի իշխանության միջոցով փոխանցել Արցախին։

«Բացարձակ անհեթեթություն է։ Լսել եմ հայտարարությունը, որտեղի՞ց այդ մասին գիտի Դավիթ Շահնազարյանը։ Ինձ նման փաստաթուղթ ոչ փոխանցվել է, ոչ էլ ասվել։ Գաղափար չունեմ։ Դավիթ Շահնազարյանից հարցրեք՝ որտեղից գիտի։ Եթե անգամ լիներ էլ, ես ինձ թույլ չէի տա ինչ-որ փաթեթ փոխանցել Ստեփանակերտին, որովհետեւ կհակասեր մեր տրամաբանությունը»,- ասաց նա։

Հայաստան Դավիթ Շահնազարյան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին