f

Անկախ

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ. Արձանագրվել են խնդիրներ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես Կարսի հետ կապող միակ երկաթուղային գիծ: Շինությունն այդ ժամանակաշրջանի տիպային կառույց է, իսկ դեպոն ունի հետաքրքիր ինժեներական լուծում: Քննարկվել է կայարանի հաշվառման փաստաթղթերի կազման և փորձագիտական հանձնաժողովում որպես նորահայտ հուշարձան արժևորելու հնարավորությունը:

Հաջորդ այցելած հուշարձանախումբը 13-րդ դարով թվագրված Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում գտնվող Սեդվու Սբ Նշան վանական համալիրն ու Սեդվու ամրոցն էր: Ծածկի բացակայությամբ պայմանավորված՝ մթնոլորտային տեղումների ազդեցության հետևանքով մշտական քայքայման, ինչպես նաև պատերի և ծածկի որոշ  հատվածներում խարխլված լինելու պատճառով վանական համալիրը փլուզման վտանգի եզրին է: Ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում նաև Սեդվու ամրոցը: Չնայած վերջերս տեղի ունեցած փլուզումանը՝ եռահարկ աշտարակաձև կառույցի երկրորդ հարկի թաղի մնացորդների վրա և խորանում տեսանելի էին որմնանկարների հետքեր: Քննարկվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի ու Սեդվու ամրոցի հրատապ միասնական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարերարների կողմից ժամանակավոր ծածկի իրականացման առաջարկը:

Այնուհետև աշխատանքային խումբն ուղևորվել է ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բգավոր եկեղեցի, որը ենթադրաբար թվագրվում է 13-րդ դարով: Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում՝ ծածկը չի պահպանվել, պատերը կիսաքանդ են: Պատկանում է եռանավ թաղածածկ դահլիճների տիպին։ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացել են 2015 թվականին պետական բյուջեի հաշվին իրականացված աշխատանքներին, որոնք ակնհայտ անավարտ էին:

Արձանագրվել են խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք:  Եկեղեցու հարևանությամբ գտնվող վաղ միջնադարյան (5-6-րդ դդ.) պատկերազարդ նիստերով հուշակոթողը մթնոլորտային տեղումների և մարդկային գործոնի մշտական ազդեցության պատճառով քայքայվում և կորցնում է իր բացառիկ արժեքը: Անհրաժեշտություն է համարվել հարցը քննարկել գիտամեթոդական խորհրդի հաջորդ նիստին՝ խնդրի լուծման տարբերակները դիտարկելու համար:

Այցելած վերջին հուշարձանը՝ միջնադարյան անառիկ ամրոց Լոռի բերդն էր: Տեղում քննարկվել է վերջերս գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած «արքայական» բաղնիքի վերականգնման նախագիծը և կատարվել են ճշգրտումներ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին