f

Անկախ

Թրամփը Բայդենին անվանել է «ամենակոռումպացված նախագահն» ԱՄՆ-ի պատմության մեջ


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետության ներկա ղեկավար Ջո Բայդենին անվանել է «Միացյալ Նահանգների ամենակոռումպացված նախագահը» և կոչ է արել երկրի օրենսդիրներին գործի անցնել։ Քաղաքական գործիչն իր տեսակետը ներկայացրել է երկուշաբթի։

«Ջո Բայդենն ամենակոռումպացված նախագահն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, դրա անհերքելի ապացույցներն ամեն օր ներկայացվում են Ներկայացուցիչների պալատում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցցանցում։

Նախկին նախագահը նաև հարց է տվել, թե ինչու ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետականները «մինչև այժմ հանդես չեն եկել և չեն դատապարտել խարդախանման Ջո Բայդենին և ձախ արմատական դեմոկրատներին, ֆաշիստներին ու մարքսիստներին երկրի [ԱՄՆ-ի] դեմ իրենց հանցավոր գործողությունների համար, իսկ նրանցից ոմանց արարքները՝ նաև հենց իր դեմ։ «Որքա՞ն է Ամերիկան սպասելու, մինչև որ Սենատը սկսի գործել»,- նշել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մակքարտին (հանրապետական Կալիֆոռնիա նահանգից) ավելի վաղ հայտարարել էր, որ օրենսդիրները մտադիր են հետաքննություն իրականացնել Բայդենին իմփիչմենթ հայտարարելու համար՝ արտասահմանում կոռուպցիոն սխեմաներին նրա ընտանիքի ներգրավվածության պատճառով։

Աշխարհում ԱՄՆ Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին