f

Անկախ

«Փաստ». Ամեն անկյուն այդ «անկյունցի՞ն» պիտի պաշտպանի


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպես ասենք՝ անմիջականորեն ու ցուցադրաբար այդ թեզը չի հնչեցնում, դե, գոնե «առաջին դեմքերի» միջոցով, բայց տարբեր տրամաչափի իշխանական ու պրոիշխանական քարոզիչներ այն հաճախ են գործածում: Թեզը, որքան էլ պարզունակ է և անհայրենիքության կամ հայրենիքի զգացողություն չունենալու արտացոլանք, բայց գործածվում է ու շրջանառվում: Այդ թեզը բոլորիդ ծանոթ է, «ֆեյսբուքներում» էլ հաստատ շատերդ հանդիպած կլինեք, մոտավոր իմաստը սա է՝ «Արցախը թող արցախցիները պաշտպանեն...»:

Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջին հերթին այն, որ եթե 1918 թվականի մայիսի ճակատագրական, բայց հաղթական դարձած օրերին արցախցիներն էլ ասեին, թե՝ Երևանը, Էջմիածինը թող երևանցիները պաշտպանեն, ապա թուրքը Էջմիածինն էլ ավերած կլիներ, երևանցիներին էլ՝ կոտորած: Ովքեր չգիտեն սեփական երկրի պատմությունը, կարող են թեկուզ «գուգլել» ու պարզել, թե ինչպես է եղել Սարդարապատի ճակատամարտը: Բայց վերանանք «պատմական էքսկուրսներից»: Այդ թեզը, թե՝ Արցախը թող արցախցիները պաշտպանեն, Սյունիքը՝ սյունեցիները, Տավուշը՝ տավուշցիները և այդպես շարունակ, ավելին է, քան թշնամություն անելը, դա ամենաիսկական սրիկայություն է, հարված երկրի թիկունքին:

Ամենից վատն այդ թշնամական թեզի մեջ այն է, որ մի շարք հանգամանքների բերումով մասնատվածության հակված մեր ժողովրդի մի որոշակի զանգվածի մոտ այդ հիմարությունը նստվածք է տալիս: Առանց այն էլ պատմական Հայաստանի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մեր հայրենակիցները ինչ-որ հնար են գտնում ոչ միայն մեկը մյուսին էլ ավելի մասնատելու, այլև օտարվելու: Դա հասկանում է նաև թշնամին, որն էլ, անկախ այն բանից, թե ում տեսքով է ներկայանում, նման «քարոզներ» է տանում: Այդ թեզի հետևանքները դժվար չէ կանխատեսել:

Արցախը կորցնելուց հետո արցախցիների հասցեին բացարձակ ապուշություններ դուրս տվողները շարունակելու են նույն հիմարությունը կրկնել, մի քիչ այլ տարբերակով: Օրինակ՝ այսպես. «Սյունիքը թող սյունեցիները պաշտպանեն, Վայոց ձորը թող վայոցձորցիները պաշտպանեն, Գավառը թող գավառցիները պաշտպանեն, Մարտունին թող մարտունեցիները պաշտպանեն, Իջևանը թող իջևանցիները պաշտպանեն, Դիլիջանը՝ դիլիջանցիները, Ճամբարակը՝ ճամբարակցիները, Գյումրին՝ գյումրեցիները, Երևանը՝ երևանցիները...»: Հիմարությո՞ւն է: Այո: Ճիշտ նույն կերպ հիմարություն ու թշնամություն է թեզը, թե՝ Արցախը թող միայն արցախցիները պաշտպանեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայաստան իշխանություններ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին