Գերմանիան ռազմամթերքի պակաս ունի եւ մտադիր է մինչեւ 2031 թվականը ռազմամթերք գնելու համար 20 մլրդ եվրո հատկացնել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Der Spiegel–ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ թերթը գրել է, որ նույնիսկ ամենաժամանակակից սպառազինությունն է անպիտան։
Մասնավորապես, Գերմանիայի ՊՆ–ն Panzerhaubitze 2000 հաուբիցների համար 155–մմ արկերի կարիք ունի։