f

Անկախ

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. Հայաստանը Չինաստան կմեկնի 14 մարզիկով


 

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերըորին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ մարզաձևում:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:

«Խաղերը պետք է անցկացվեին 2021 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2023 թվական: Յուրաքանչյուր մարզաձևում ընդգրկված է 2 բավական ուժեղ մարզիկ: Օրինակ, աթլետիկայում հանդես կգան Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, ձյուդոյում նույնպես Հայաստանի ուժեղագույն մարզիկներն են ընդգրկված՝ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, իսկ ուշուիստներն առաջին անգամ են իրենց ուժերը փորձելու Ունիվերսիադայում և հանդես գալու բավական երիտասարդ կազմով: Լող մարզաձևում հանդես կգան Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, որոնք արդեն Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեն և Չենդու են ժամանելու անմիջապես աշխարհի առաջնությունից հետո: Հրաձիգներից հանդես կգան Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր արդյունքներ կունենանք, քանի որ բոլոր մարզաձևերում ընդգրկված են մեր ուժեղագույն մարզիկները: 5-6 ամառային ուսանողական խաղերի ենք մասնակցել ու միշտ մեդալներ նվաճել: Այս անգամ էլ մեծ հավակնություններ ունենք»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Խաղերի շրջանակում անցկացվելու է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը ելույթով հանդես կգա՝ Հայաստանում համալսարանական սպորտի վերաբերյալ:

Նշենք նաև, որ Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը կլինի ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին