f

Անկախ

Միայն այս տարվա հունիսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն է դիմել շան հարձակման հետևանքով տուժած 32 երեխա


Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ թափառող կենդանիների հարձակումների դեպքերի և դրա հետևանքների մասին՝ պատկան մարմիններին ուղղելով դիմումներ։ Բազմիցս նշեմ եմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցներ, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանին խնդրի կապակցությամբ ուղարկել էի հարցում, որտեղ նշել էի նաև իմ առաջարկները։

Հարցմանս ստացել էի այսպիսի պատասխան․

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2023 թվականին նախաձեռնում է մի շարք փոփոխություններ` մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրը կանոնակարգելու համար:

Գրության մեջ նշված էր նաև, որ առաջիկայում մայրաքաղաքում կստեղծվեն թափառող շների համար նախատեսված կացարաններ։

Անցել են ամիսներ, սակայն շարունակում ենք լսել թափառող կենդանիների հարձակման դեպքերի մասին։

Միայն այս տարվա հունիս ամսին Մուրացան համալսարանական բուժհաստատություն են դիմել 32 երեխա։  Օրեր առաջ լսեցինք Սպիտակում շան հարձակման արդյունքում ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված երեխայի մասին։

Իմ հայրենի Իջևանից և ՀՀ այլ համայնքներից ևս քաղաքացիները գրեթե ամեն օր ահազանգում են կատաղած շների առկայության և դեպքերի մասին։

Պատկան մարմիններին հերթական անգամ կոչ եմ անում խնդրին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ։

Անցել են ամիսներ, ի՞նչ եղան ձեր ձեռնարկած միջոցառումները, որտե՞ղ են կացարանները։

Քանի՞ երեխա պետք է հայտնվի բժշկական հաստատությունում, որպեսզի սկսեք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»։

երեխաներ շուն կծել Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին