Երբ Չինգիզ խանը պաշարեց Բուխարան, երկար ժամանակ չէր կարողանում այն գրոհով գրավել և ստիպված դիմեց պաշարված քաղաքի բնակիչներին․ «Ձեզանից ովքեր անցնեն մեր կողմը՝նրանց անվտանգությունը երաշխավորված է»։ Բուխարայի բնակիչները բաժանվեցին երկու մասի՝ անհնազանդների և համաձայնողների։ Չինգիզ խանը նամակով դիմեց իր հետ համաձայնողներին․ «Եթե դուք օգնեք պայքարել նրանց դեմ, ովքեր հրաժարվում են ենթարկվել, խոստանում եմ , որ դուք կլինեք քաղաքի տերերն ու քաղաքը դուք կկառավարեք»։Եվ Բուխարայում սկսվեց երկու կողմերի միջև քաղաքացիական պատերազմ։Ի վերջո, Չինգիզ խանի կողմնակիցները հաղթեցին, և ապշեցին, երբ Չինգիզ խանի զորքերը սկսեցին նրանց կոտորել։
Կոտորածից հետո Չինգիզ խանը ասաց․ «Եթե նրանք ազնիվ լինեին , ապա չէին դավաճանի իրենց եղբայրներին, հանուն մեզ և պաշտոնների, երբ մենք նրանց համար օտարներ էինք․․․Մեկ անգամ դավաճանողը, կդավաճանի նաև երկրորդ անգամ»։
Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիր