Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը դեռևս հստակ որոշում չունի` մասնակցել ավագանու ընտրություններին, թե՝ ոչ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Մարությանը:
Կայքի ճշտող հարցին` եթե որոշի մասնակցել, ապա որ կուսակցությամբ, Մարությանն ասաց, որ դեռ չգիտի։
«Քննարկում ենք»,- նշեց նա:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Հայկ Մարությանը, որ 2018 թվականին ակտիվ մասնակցություն էր ունեցել փողոցային պայքարին, քաղաքապետ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով: 2021-ի տարեվերջին իշխող դաշինքը պաշտոնանկ արեց նրան:
Մարությանը պաշտոնանկությունից հետո շարունակում է զբաղվել դերասանական գործունեությամբ՝ ներկայացումներ է բեմադրում, նկարահանվում գովազդային հոլովակներում: