Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի դանդաղեցրել է տոկոսադրույքների բարձրացման տեմպերը, մի քայլ, որն էլ ավելի է վտանգում տեղական ակտիվները, քանի որ գնաճը դեռ մնում է 40%-ի սահմաններում:
Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը, ղեկավար Հաֆիզ Գայե Էրքանի գլխավորությամբ, շաբաթական տոկոսադրույքը բարձրացրել է 15%-ից մինչեւ 17,5%: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները տարակարծիք են եղել իրենց կանխատեսումներում, ընդ որում, միջին գնահատականը ենթադրում է աճ մինչեւ 18,5%:
Լիրան շատ կարճ ժամանակով աճել է, բայց հետո անմիջապես թարմացրել նվազագույնը ԿԲ-ի որոշման հրապարակումից հետո։
Այս որոշումը նվազեցնում է տոկոսադրույքների բարձրացման տեմպերը, որոնք սկսվել են անցած ամիս Էրքանի նշանակումից հետո։