f

Անկախ

Կամո Ունանյան. «Խոսեցի Արցախի շրջափակման մասին, որպեսզի ողջ աշխարհը ևս մեկ անգամ լսի ու անտարբեր չմնա»


Հուլիսի 15-ին Ղրղզստանում կայացած EFC GLOBAL 33 միջազգային հեղինակավոր MMA մրցաշարում իր հերթական հաղթանակը տոնեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։ Հայ մարզիկը 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։
Հաղթանակից հետո Կամո Ունանյանը ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բարձրաձայնեց Արցախի և արցախահայության 200 և ավելի օր շարունակ շրջափակման մասին։


-Շնորհավորում ենք MMA-ում հերթական հաղթնակը տոնելու կապակցությամբ։ Մրցակցին ոչ մի շանս չտվեցիք։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին մասնակցում էին ճանաչված և հայտնի մարտիկներ աշխարհի տարբեր երկրներից։
Իմ մարտը պետք է տեղի ունենար բրազիլացի Ռոնտինելլի Ռոդրիգեսի հետ, որը ճանաչված մարզիկ է և ունի 22 հաղթանակ 6 պարտություն, ինչը MMA-ի աշխարհում բավական լավ արդյունք է, բայց վերջին պահին,  ինչ- ինչ պատճառներով նա հրաժարվեց մենամարտել։ Մարտին մի քանի ժամ էր մնացել, կազմակերպիչները  գտան նոր հակառակորդ, որը երիտասարդ մարզիկ էր, նման կարգի մենամարտի պատրաստ չէր, ինչը ես հասկանում եմ։ Չասեմ թույլ, բայց այս մարտին ոչ պատրաստ մարզիկի հաղթեցի։
Խնդիրներ առաջացան կազմակերպիչների հետ, չնայած որ իրենք էլ մեղավոր չէին, բայց ամեն դեպքում իրենք պետք է լուծեն նմանատիպ հարցերը, որպեսզի նախապես դրված մարտը կայանա։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Մենամարտը տևեց 40 վայրկյան, հակառակորդը պատրաստ չէր, երիտասարդ էր։ Ձախ ոտքով, երբ հարվածեցի գլխին, հասկացա, որ վերահսկողությունը կորցրեց և  ձեռքերով նոկաուտի ենթարկեցի։ Այս հաղթանակն, անկեղծ ասած, որևէ լուրջ բան չտվեց, ռեյտինգս բարելավեցի։


-Մարտից անմիջապես հետո խոսեցիք հայությանը հուզող լրջագույն խնդրի՝ Արցախի բլոկադայի մասին։
-Խոսեցի Արցախի շրջափակման մասին, քանի որ մրցաշարն առցանց հարթակներում, յութուբյան էջով ուղիղ ցուցադրվում էր, խոսեցի, որպեսզի ողջ աշխարհը ևս մեկ անգամ լսի, իմանա այն ամենի մասին, ինչ կատարվում է այս պահին Արցախում և անտարբեր չմնա։ Բացի սպորտի բնագավառից, նաև տարբեր  հարթակներում բարձրաձայնում եմ այս խնդրի մասին՝ հնարավորինս ամեն ինչ անելով, որ իմանան, թե ինչ է կատրավում։ 
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այս տարի ևս մի քանի մրցաշարերի կմասնակցեմ MMA-ում, առաջինը հավանաբար կլինի սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք MIX FIGHT-ը։  Հույս ունեմ ռեկորդս ավելի կբարելավեմ  և հաջորդ տարի  շատ լուրջ կազմակերպության հետ պայամանգիր կկնքեմ։

Խառը մենամարտեր Սպորտ Կամո Ունանյան Հայաստան Արցախ հարցազրույց խմբագրի ընտրանի հաղթանակ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին