Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը պայմանագիր է կնքել աշխարհում հայտնի «360 Boxing Promotion» ընկերության հետ, որի հիմնադիրն է Թոմ Լոֆլերը, որն աշխատել է համաշխարհային մակարդակի բռնցքամարտիկների՝ Գեննադի Գոլովկինի, Կլիչկո եղբայրների հետ։
Հայ բռնցքամարտիկը բոլորովին վերջերս 2 տարվա դադարից հետո նոր հաղթանակ տոնեց, որով և մեկնարկը տվեց հետագա խոստումնալից գործունեության։
Գոռ Երիցյանի առաջիկա մենամարտը կկայանա օգոստոսի վերջին, որը կլինի այդ օրվա շոու երեկոյի գլխավոր մենամարտը։
Անկախը նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ է մաղթում Գոռ Երիցյանին։