f

Անկախ

Մարությանը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ընտրություններին քիչ ժամանակ է մնում, մինչդեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ թիմակիցների, դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ։ Հստակ չէ նաեւ, թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Ընտրությանը մնացել է 2 ամիս, գրեթե բոլոր թեկնածուների մասին կա տեղեկատվություն, իսկ Մարությանը շարունակում է մոնոներկայացումները։ Ի դեպ, ասում են, որ վերջին ներկայացումների տոմսերը ոչ թե վաճառվել են, այլ հիմնականում բաժանել է, որ դահլիճը կիսադատարկ չլինի։

Մյուս կողմից, փակված չեն նաեւ տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրգործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում` կնոջ եւ հարազատների հաշիվներին փոխանցված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա, ըստ ամենայնի, չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին` այս նախաքննության ֆոնին։ Մանավանդ որ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Տիգրան Ավինյանը թեկնածուների մեջ առաջատարն է, ինչը Մարությանին մտածելու տեղիք է տվել, որովհետեւ գիտակցում է, որ 50+1 տոկոս հավաքելու եւ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բացառված է։ Հետեւապես, մեծ ռեսուրսներ եւ ջանք թափել՝ Երեւանի ավագանիում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու համար, անիմաստ է։

Ավելին, Մարությանին չի հաջողվել համոզել երկրում գործող որոշ հայտնի կուսակցություններին` առաջադրելու իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ նա ստիպված է լինելու առաջիկա 1-2 շաբաթվա մեջ հավաքել թիմ, մտնել մարդ-կուսակցություններից մեկը, կազմել ցուցակ։ Մինչդեռ մյուս մասնակիցները վաղուց հստակեցրել են այդ հարցերը եւ մտել քարոզչական փուլ։ Այնպես որ, Մարությանի առաջադրման հարցը դեռ հարցականի տակ է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 07․ 23 թ համարում։

 

Հայկ Մարության քաղաքապետի ընտրություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին