f

Անկախ

Պարսից ծոցի երկրներ այցերի ընթացքում Էրդողանին ուղեկցում է թուրքական մասնավոր ռազմականացված ընկերության տնօրենը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապեր ունեցող SADAT International Defense Consultancy ընկերության գործադիր տնօրենը նրան ուղեկցում է Պարսից ծոցի երկրներ շրջագայության ընթացքում։ Անցյալ տարի Էրդողանը հերքել էր, որ կապ ունի ընկերության հետ։

SADAT-ը Թուրքիայի առաջին ռազմականացված խորհրդատվական ընկերությունն է, հիմնադրվել է Էրդողանի նախկին օգնական Ադնան Թանրըվերդիի և 23 պաշտոնաթող զինվորականների կողմից 2012 թվականի փետրվարի 28-ին:

Ընկերության գործադիր տնօրենը Թանրըվերդիի որդին է՝ Մելիհ Թանրըվերդին: Թանրըվերդին մասնակցել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEİK) և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև կայացած գործարար համաժողովին՝ այդ երկիր Էրդողանի այցի շրջանակում։

«Թուրքիա-Սաուդյան Արաբիա բիզնես ֆորումի հանդիպումները դեռ շարունակվում են»,- գրել է նա թվիթերյան իր էջում և լուսանկարներ հրապարակել միջոցառումից։ Էրդողանի Կատար և ԱՄԷ այցի շրջանակում ևս նա եղել է թուրքական գործարար պատվիրակության կազմում։ Այս մասին ևս վկայում են Թանրըվերդիի թվիթերյան գրառումները։

Դեռևս 2022 թվականի մայիսին գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ SADAT-ը մեղավոր կլինի, եթե սպառնա 2023 թվականի ընտրությունների անվտանգությանը։ «SADAT-ը ռազմականացված կազմակերպություն է։ Նրանք նախկինում եղել են Էրդողանի խորհրդականները։ Այս կազմակերպությունը նաև պատրաստում է մարդկանց ոչ սովորական պատերազմի, դիվերսիաների, արշավանքների, ավերածությունների, սպանությունների և ահաբեկչության համար: Դա կազմակերպություն է, որը պատրաստում է ահաբեկիչներին»,- ասել էր նա։

Այս հայտարարություններից օրեր անց Էրդողանը հերքել էր ընկերության հետ իր կապերը։ Ընկերությունն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավել ԱՄՆ-ի պնդումների պատճառով, որ նա մարզում է սիրիացիների, որոնք այնուհետև ուղարկվում են աջակցելու թուրքամետ ուժերին պատերազմական գոտիներում, ինչպիսին է Լիբիան: 2021 թվականի հունիսին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը մերժել էին  SADAT-ի հակասական գործունեությունը հետաքննելու՝ խորհրդարանի միջնորդությունը։ Այս ընկերության շուրջ քննարկումները վերջերս սկսեցին թուրքական տիրույթում ավելի ակտիվանալ, երբ ՌԴ-ում ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» խմբավորումը Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ հունիսի 24-ին  ապստամբության փորձ ձեռնարկեց՝ շարժվելով դեպի մայրաքաղաք Մոսկվա։ Այս ամենին արձագանքել էր նաև Քըլըչդարօղլուն։

«Հուսով եմ, որ Ռուսաստանում տեղի ունեցածը դաս կլինի, քանի որ ռուսական «Վագները» Թուրքիայի SADAT-ն է։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք թույլ չենք տա որևէ կիսառազմական կառույցի գործունեություն, որը ժողովրդի թշնամին է»,- գրել էր թուրքական ընդդիմության առաջնորդը թվիթերյան իր էջում։
 

Աշխարհում Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին