f

Անկախ

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է Ադրբեջանի հետ սահման՝ ստուգելու զորքի պատրաստությունը


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի այցելել է Ադրբեջանի հետ համատեղ սահման՝ ստուգելու հյուսիսային սահմանների անվտանգային իրավիճակը, հայտնում է mehrnews.com-ը։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարների տեղակալների ու ավագ հրամանատարների ուղեկցությամբ՝ Բաղերին այցելել է Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանը՝ Փոլդաշտում և Արասի շրջանում ծանոթանալու այնտեղ տեղակայված զորամասերի պատրաստության վիճակին և հանդիպելու սահմանապահների հետ։

Իրանցի գեներալը տեսչական այցի ընթացքում ընդգծել է. «Այսօր զինված ուժերի զսպող ուժն ավելի բարձր է, քան երբևէ, և զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները լիովին պատրաստված են»։

Բաղերին նաև ասել է, որ այցի նպատակը Իրանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանին պասիվ պաշտպանության վիճակի ստուգումն է։

Բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին այցի ընթացքում ասել է, որ ուժերը գտնվում են պատրաստության գագաթնակետում և մշտապես հետևում են հակառակորդի քայլերին, ինչպես նաևբարձրացնում են իրենց մարտունակությունը՝ արդիականացնելով տեխնիկան։

Աշխարհում Իրան Ադրբեջան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին