f

Անկախ

6 խումբ մթերքներ, որոնք կարող են նպաստել երակների լայնացմանը


Երակների լայնացումը տարածված խնդիր է: Նստակյաց կենսակերպը, ժառանգականությունը, համակարգչի առջև տևական աշխատանքը, կամ հակառակը՝ մշտական կանգնած աշխատանքը, այս ամենը երակների լայնացմանը նպաստող ռիսկային գործոններ են: 

 

Այս հիվանդությամբ տառապում են կանանց 70 և տղամարդկանց 50 տոկոսը: Այն կարող է դրսևորվել ցանկացած տարիքում: Երբեմն դրա առաջացման պատճառներից են սխալ կենսակերպը և չբալանսավորված սննդակարգը: Վիրաբույժ, անոթաբան Արմեն Ավագյանը խորհուրդներ է ներկայացնում սննդակարգի վերաբերյալ. ինչպե՞ս ճիշտ սնվել՝ կանխարգելելու երակների լայնացումը կամ խնդրի  հետագա խորացումը:

 

Տապակած սնունդ

 

Առաջին հերթին անոթների համար վնասակար է տապակած սնունդը: Այն ազդում է արյան մակարդելիության վրա: Որպեսզի արյունն ակտիվ հոսի երակներով, բուժման ընթացքում օգտագործում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ: Իսկ տապակած սնունդը հակառակ ազդեցությունն ունի. Արյունը պնդանում է, որն էլ նպաստում է ոտքերի այտուցվածությանը, ծանրությանը և հոգնածությանը: 

Հրաժարվեք տապակած սննդից: Նախընտրեք սննդի  պատրաստման այլ եղանակներ՝ մթերքները շոգեխաշեք կամ եփեք ջեռոցում: Իսկ մսի պարագայում նախապատվությունը տվեք ոչ յուղոտ տեսակին, օրինակ՝ հավի կրծքամիս, հնդկահավի միս, ձկնեղեն և ծովամթերք: 

 

Աղի սնունդ, պահածոներ

 

Աղը ջուրն օրգանիզմում է պահում: Օրական օգտագործեք 3-5 գրամից ոչ ավելի աղ: Հրաժարվեք նաև պահածոներից, պատրաստի սոուսներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ աղ և համեմունքներ: Որպես այլընտրանք կարող եք նախապատվությունը տալ անուշահոտ  կանաչեղենին՝ համեմ, մաղադանոս և այլն: Սրանք ուտեստին հաճելի համ կհաղորդեն, բայց վատ ազդեցություն օրգանիզմի վրա չեն ունենա: 

 

Թունդ սուրճ և թեյ, էներգետիկ և գազավորված ըմպելիքներ

 

Թվարկված բոլոր ըմպելիքները բարձրացնում են արյան ճնշումը, ինչը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա և մասնավորապես՝ երակների վրա: Եթե երակային լայնացում ունենալու ռիսկային խմբում եք գտնվում, ցանկալի է ծարավը հագեցնելու համար նախապատվությունը տալ մաքուր ջրին: 


 

Քաղցրեղեն և հացաբուլկեղեն

 

Շաքարավազը, քաղցր բուլկիներն ու կարկանդակները, մեղրը, չամիչը, շոկոլադը, մուրաբաները և այլ նմանատիպ մթերքները խթանում են ինսուլինի արտադրությունը: Ինսուլինի մակադակի բարձրացումն, իր հերթին, կարող է նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ:  Ցանկալի է նախընտրել մրգեր. դրանք մեծ քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում, որը արագ է յուրացվում և նման ռեակցիա չի առաջացնում, ինչպես շաքարավազ պարունակող մթերքների դեպքում: 

 

Արագ ածխաջրեր

 

Արագ ածխաջրեր պարունակող մթերքներ են սպիտակ բրինձը, հացը և հացաբուլկեղենը, հատիկեղենը: Ամենօրյա օգտագործման համար նախապատվությունը տվեք ամբողջահատիկ հացին, չմաքրված բրնձին, պինդ տեսակի մակարոնեղենին: Աշխատեք նաև պահպանել ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի բալանսը սննդի յուրաքանչյուր ընդունման պարագայում: 

 

Ալկոհոլ

 

Երակակների լայնացման ռիսկային  խմբում գտնվող մարդկանց գլխավոր թշնամին ալկոհոլն է: Այտուցները կանխարգելելու համար ցանկալի է ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: Այս պարագայում այլընտրանք չկա: Անգամ մեկ բաժակ կարմիր գինին կարող է բացասաբար անդրադառնալ անոթային համակարգի վրա: 

 

Երակների լայնացումը մեծամասամբ ժառանգական հիվանդություն է: Սնունդը, կայուն և տևական ծանրաբեռնվածությունը, նստակյաց կենսակերպը ընդամենը արագացնում են երակների լայնացման գործընթացը:

 

Եթե ռիսկային գոտում եք գտնվում, պետք է հատուկ ուշադրություն դարձնեք սննդակարգին, հրաժարվեք բարձրակրունկ կամ նեղ կոշիկներից, կանոնավոր կերպով կրեք կոմպրեսիոն զուգագուլպաներ: Այն օգնում է ստորին վերջույթներում օպտիմալ ճնշում ապահովել, երակների բավարար վիճակ ապահովել և կանխարգելել այտուցը և հոգնածությունը օրվա վերջում: Կարևոր է նաև ակտիվ կենսակերպ վարել: Եթե գրասենյակային աշխատող եք, յուրաքանչյուր ժամը մեկ ոտքերի համապատասխան մարզանք կատարեք, վերելակի փոխարեն բարձրացեք կամ իջեք աստիճաններով: Իսկ դժգոհությունների դեպքում հնարավորինս շուտ դիմեք մասնագետի խորհրդատվության: 

 

Աղբյուրը՝ www.sport-express.ru


 

Երակների լայնացում մթերքներ Աշխարհում խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին