f

Անկախ

Հունվար-հունիսին ԱԱԾ-ում քննված գործերով պատճառված վնասը կազմել է շուրջ 16 միլիարդ դրամ


ԱԱԾ-ն ամփոփագիր է ներկայացրել 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 164 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 64-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 74-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 19-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։      

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 56 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 50-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 15-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 1194 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 318 քրեական վարույթ, 78 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 508 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:

Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 71 քրեական վարույթ` 117 անձանց նկատմամբ, կարճվել է 45-ը, 488 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 90 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, վարութային և ապացուցողական գործողություններն ավարտվել են 391 վարույթով, իսկ 109 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 15.679.975.057 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 11.567.717.001 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.315.460.972 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 2.796.797.084 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 56.072.649 ՀՀ դրամը:

Հայաստան ՀՀ ԱԱԾ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին