f

Անկախ

Վելայաթին կոչ է անում Ռուսաստանին սխալներ չանել Անդրկովկասում. Ալիևն ու Փաշինյանը շտապում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը». ИА REX


Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդական անվտանգության գծով Ջեյք Սալլիվանի հետ: Քննարկվել  է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիրը: Այդ տեղեկությունը հրապարակել են հայկական ԶԼՄ-ները: Բացի այդ, Գրիգորյանը տարածաշրջանի անվտանգության  իրավիճակը  քննարկել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսի հետ: Այդ մասին տեղեկացնում է ԱԽ մամլո ծառայությունը: Նշվում է, որ հանդիպման ժամանակ  կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի անվտանգության և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցության շուրջ: Ընդ որում, Գրիգորյանի այդ այցը իրականացվել է տառացիորեն Բրյուսելում հուլիսի 15-ին նշանակված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրեին: Նախկինում այդ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին:

Ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի և ԱՄՆ-ի այդ շտապողականությունը, որտեղ վերջերս է տեղի ունեցել բանակցությունների հերթական ռաունդը ԱԳՆ-ների ղեկավարների մակարդակով: Վարկածներից մեկի համաձայն՝ Ալիևն ու Փաշինյանը ձգտում են ամրագրել «առաջընթաց խաղաղության համաձայնության բանակցություններում ԱՄՆ-ում», ինչը նշանակում է տեղեկություն Բաքվի և Երևանի փոխհարաբերությունների խնդրի միասնական բանակցային արևմտյան հարթակի մասին: Բրյուսելը դառնում է Վաշինգտոնի շարունակությունը: Բայց չի հաղորդվում, թե հատկապես  ի՛նչ «առաջընթաց» և ի՛նչ ուղղությամբ է ձեռք բերվել ԱՄՆ-ի բանակցություններում:

Մյուս վարկածը, որը ջանասիրաբար առաջադրում են որոշ հայ փորձագետներ, Բաքվի և Երևանի շտապողականությունը բացատրում է այն հանգամանքով, որ նրանց անհրաժեշտ է օգտվել Ռուսաստանի ուկրաինական ճգնաժամի «թնջուկի» բացառիկ հնարավորությունից, ձերբազատվել աշխարհաքաղաքական ավելորդ բեռից՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից՝ զրոյացնելով այնտեղ ռուսական խաղաղապահների քաղաքական և հումանիտար ներկայության իմաստը:

Որովհետև թե՛ Արևմուտքում, և թե՛ ոմանք Հայաստանում ղարաբաղյան գործոնը համարում են որոշիչ հայ-ռուսական համագործակցությունում: Ավելին, ինքը Փաշինյանը և նրա շրջապատը հասկանում են, որ դեպքերի նման ընթացքով Արևմուտքի հովանու տակ իրենք կարող են պահպանել քաղաքական իշխանությունը երկրում: Հակառակ դեպքում «ղարաբաղյան տակառը» այսպես թե այնպես, վաղ թե ուշ կարող է պայթել, եթե, իհարկե, չհայտնվի Ադրբեջանի տրամադրության տակ:

Բայց խնդիրը միայն Ռուսաստանը չէ: Ադրբեջանի և Հայաստանի համար հազվագյուտ անակնկալ է դարձել Իրանի հարաճուն աշխարհաքաղաքական դերը և Ռուսաստանի հետ նրա սերտ դաշնակցության ձևավորումը: Պատահական չէ, որ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական միջազգային հարցերով, Իրանի ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ում հրապարակված իր բացառիկ հոդվածում հենց հիմա է հայտարարում՝ «ամենաչնչին անփութությունը Կովկասը կդարձնի Իրանի և Ռուսաստանի շահերի դեմ հրավիրված կողմերի հարձակման վայր»: Ընդ որում, նա արձանագրում է տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքականության կարևոր փոփոխությունները, մասնավորապես՝ Թուրքիայի: Նրա խոսքով՝ «Անկարան, որը ներկայանում էր որպես Մոսկվայի մերձավոր, սկսել է շրջվել Արևմուտքի կողմը»: Դրանից հետո Թեհրանը սկսել է նման թեքում տեսնել նաև Բաքվի քաղաքականության մեջ:

«Ըստ այնմ, թե ինչպես է տեղի ունենում դիրքորոշումների փոփոխությունը, վերջին ամսին բարձրացվել է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի Հանրապետության կապի հարցը զանգեզուրյան միջանցքով»,- ասում է Վելայաթին:- Դրա տակ նպատակադրում կա. առաջին՝ Հայաստանը բաժանել երկու մասի, երկրորդ՝ բաժանել Հայաստանն ու Իրանը՝ խզելով այն կապը, որ սկսվել է Աքեմենյանյանների և Պարթևների կայսրության դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ, և այդ պահից մենք կդառնանք 14 երկրի հարևան 15-ի փոխարեն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ  կխախտվի: Տարածաշրջանային սահմանների յուրաքանչյուր փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի: Եվ ամենից շատ լարվածություն կառաջացնի օտար երկրների ներկայությունը տարածաշրջանում: Նախիջևանյան ճանապարհի բացումը առևտրի զարգացման ու համագործակցության փոխարեն կարող է հանգեցնել նրան, որ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ, որոնք դեր են խաղում այդ հակամարտությունում, Իրանի հյուսիսի ու Ռուսաստանի հարավի ուղղությամբ բոլոր օբյեկտների ու մոտեցումների ավելի լուրջ ու ակտիվ առկայության ճանապարհ կհարթեն»:

Եվս մեկ զգուշացում Վելայաթիից.

«Մեր ռուս ընկերները պետք է ավելի զգույշ լինեն և իմանան, որ ամերիկացիներն ու նրանց գործակալները, որոնք ոչինչ չկարողացան անել Ուկրաինայում, կուժեղացնեն լարվածություն ստեղծող գործոնները չափազանց զգայուն Հարավային Կովկասի տարածաշրջանում և կվիժեցնեն ողջ տարածաշրջանի անվտանգությունը»:

Առայժմ մենք «զուտ մնացորդում» տեսնում ենք հետևյալը: Ռուսական հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ «Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման խնդրում այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման խորապատկերում»: Սա մեկ: Երկրորդ՝ ըստ բոլոր նշանների՝ հայ-ադրբեջանական երկխոսությունը, Արևմուտքի միջնորդությամբ, երկխոսություն չէ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության մասին, այլ տարածաշրջանում անվտանգության նոր ենթադրյալ համակարգի մասին՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Իհարկե, փոխարինել Ռուսաստանին այն նույն ծավալով ու ձևաչափով, որով այժմ ներկա է նա տարածաշրջանում, Արևմուտքը և՛ պատրաստ չէ, և՛ ունակ չէ: Բայց ապակայունացնել Անդրկովկասը Արևմուտքը կարող է՝ օգտագործելով Ադրբեջանին և մասնակիորեն Հայաստանին Իրանի դեմ պատերազմում: Նման «խաղի» համար այդ քաղաքականության մեջ անհրաժեշտ է «փակել» ղարաբաղյան թեման, զրոյացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հրադադարի համաձայնությունը և փոխարինել այն ցանկացած այլ փաստաթղթով:

«ԱՄՆ-ում կարծում են, որ եթե այդ շղթայից հանեն Ղարաբաղը, ապա Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կհանգի նվազագույնին և տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը փոխելու հնարավորություն կստեղծվի»,- կարծում է մի հայ փորձագետ:

Հենց դրանով էլ, ըստ ամենայնի, զբաղված են Ալիևն ու Փաշինյանը Արևմուտքի միջնորդությամբ:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախ ԱՄՆ Ռուսաստան Իրան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին